Մեր Մասին
Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով:
Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել Հայաստանի և աշխարհի միջև, ու մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Հայ գործարարների ասոցիացիան անցկացնում է տարատեսակ բիզնես, ներդրումային, մշակութային, կրթական ու հասարակական միջոցառումներ: Նմանատիպ իրադարձությունների ժամանակ, որպես բանախոսներ են հանդես գալիս տարբեր երկրների գործարար համայնքի առավել հայտնի և հաջողակ ներկայացուցիչները։
Ռուսաստանն ու Հայաստանը ցամաքային սահման չունեն, բայց միշտ կա նոր կամուրջ ստեղծելու հնարավորություն, ինչով էլ Հայ գործարարների ասոցիացիան զբաղվում է վերջին տարիներին: Հենց այդ կամրջի միջոցով է հնարավոր ոչ միայն կայուն գործընկերական հարաբերություններ հաստատել երկու երկրի գործարարների միջև, այլև պահպանել ու էլ ավելի զարգացնել այդ կապերը՝ ի նպաստ ՀՀ ու ՌԴ բիզնես-հարաբերությունների:
Հայ գործարարների ասոցիացիայի նպատակն է Ռուսաստանում ստեղծել հայկական նոր բիզնես-միջավայր, որի օգնությամբ գործարարների միջև փոխշահավետ գործնական կապեր կձևավորվեն ու վստահության մթնոլորտ կստեղծվի: Այդ ամենի նպատակն է առաջ մղել տարիներով ձևավորված ամուր գործակցությունն ու էլ ավելի խթանել երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Աշխատակազմ

Սամվել
Կամո
Արթուր
Արմեն
Գենադի
Վահե
Ալեքսանդր
Պետր
Ալբերտ
Արսեն
Մհեր

ՊԱՏԿԵՐԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայ գործարարների ասոցիացիայի տարբերանշանում օգտագործված են Հայաստանի Հանրապետության եռագույնի գույները՝ կարմիրը, կապույտն ու ծիրանագույնը: Դրանց համադրությունն միանգամից ընդգծում է մեր կազմակերպության անդամների ազգային պատկանելությունը
ՀՀ դրոշի հիշատակումից բացի, տարբերանշանի երեք անկյունից յուրաքանչյուրը խորհրդանշում է Ասոցիացիայի առանցքային սյուները, որոնք են. հայկական բիզնես-միջավայրի նոր սերունդը, փոխշահավետ գործարար համագործակցությունն ու գործարարների միջև վստահության մշակույթը: