Այստեղ հրապարակվում են բիզնես ոլորտի առաջատարների և մասնագետների հետ բովանդակալից և ոգեշնչող հարցազրույցներ, փոդքասթներ, պատմությանը և գործարար արժեքներին առնչվող, AI ձևաչափով, ճանաչողական և ուսուցողական հոլովակներ։
BUSINESSMAN թե՞ BZBZMAN
Կրթաժամանցային հաղորդաշար, որի ընթացքում բիզնեսի հիմնադիրները կամ տնօրենները հրավիրվում են խաղարկային ֆորմատով հարցազրույցի միջազգային բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ՝ բացահայտելու, թե որքանով են տեղեկացված ընկերության ներքին գործընթացներից, ոլորտի զարգացման միտումներից։
ՊԱՏՄԱՔԱՍԹ
Արհեստական բանականության կախարդական փայտիկով փոդքասթի ենք հրավիրում տարբեր դարերի նշանավոր հայերին, նրանց հետ խոսում ենք կենսական, ակտուալ հարցերի շուրջ։
ԲՐԵՆԴԸ 77 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ
Նախաձեռնության նպատակն է լուսաբանել և հանրությանը ներկայացնել հայերի կողմից հիմնադրված և ղեկավարված ընկերությունները, բացահայտել դրանց ստեղծման պատմությունը, զարգացման ուղին և տեսլականը։
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ
Հարազրույցների շարք հայկական բիզնեսների հիմնադիրների հետ իրենց իսկ արտադրամասերում կամ ընկերություններում՝ արտադրական պրոցեսների և միջավայրի ցուցադրմամբ, ապրանքանիշի պատմությանը, ոլորտի առանձնահատկություններին, գործարարի արժեքներին ու անցած ճանապարհին հատուկ անդրադարձով։
ՀԱՅԱՐԱՐ
Հաղորդման շրջանակում խոսում ենք տարբեր պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման մասին, որտեղ շատ մեծ է հայի գործոնը։ Հիմնական շեշտադրումը թերահավատորեն առաջացած հարցերն են, օրինակ՝ է՞լի հայերը, արդյո՞ք հայերն են ստեղծել, ինչի՞ համար, հետո ներկայացվում են ստեղծման պատճառները։