Armenian
Business Platform
Գրանցվելով բիզնես հաթակում` Դուք հնարավորություն եք ստանում ուղիղ կապ հաստատել տարբեր երկրների հայազգի գործարարների հետ։
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով: Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների...
Ավելին
Ո՞Վ ԿԱՐՈՂ է ԳՐԱՆՑՎԵԼ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Հայ գործարարը
Հարթակի անդամ կարող են դառնալ ազգությամբ հայ գործարարներ, ովքեր ունեն պաշտոնապես գրանցված բիզնես աշխահի ցանկացած երկրում։
Ընկերության ղեկավար կամ ԹՈՓ մենեջերը
Գործող իրավաբանական անձի ղեկավար, կանոնադրական կապիտալի առնվազն 10%-ի սեփականատեր կամ թոփ-մենեջեր առանց տարիքային սահմանափակման։
Ասոցիացիայի Հիմնադիրներ
ՀԱՐԹԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործարարների լայն բազա
Գրանցվելով հարթակում Դուք ստանում եք մուտք դեպի տարբեր ոլորտների հայազգի գործարարների բազա, ում կարող եք դիմել համագործակցության առաջարկներով ոչ միայն Հայաստանում գործունության, այլ նաև միջազգային շուկա դուրս գալու Ձեր ռազմավարությունն իրականացնելիս։
Ստուգված ներդրումային փաթեթներ
Հարթակը տալիս է հասանելիություն տարատեսակ ստուգված ներդրումային ծրագրերի բազային, որոնց մեջ ռեզիդենտները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները։
Փորձի փոխանակում
Գործարար հարթակը ստեղծված է աշխարհի տարբեր ծայրերից հայազգի գործարարների միջև աշխատանքային կապերն ամրապնդելու համար, ովքեր միշտ բաց են կիսվելու գիտելիքներով փորձի պակաս ունեցող գործարարների հետ։
մասնակցություն միջոցառումներին
Հարթակի օգտատերերի համար կազմակերպվում են ոլորտային, կրթական և նեթվորքային միջոցառումներ, որոնց ընթացքում Դուք կկարողանաք ծանոթանալ այլ գործարաների հետ, ձեռք բերել նոր աշխատանքային պայմանավորվածություններ, ինչպես նաև տեղեկանալ բիզնեսում արդի նորարարություններին և տենդենցներին։
Առաջարկ/հարցում հարթակի անդամներին
Դուք հնարավորություն ունեք ոլորտային համագործակցության առաջարկներ կամ հարցումներ ուղղել հարթակի անդամներին։ Հարցում ուղարկելու համար հարկավոր է գրանցվել հարթակում և ընտրել համապատասխան ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին։