“ExportPro”-ն Հայաստանի առաջատար արտահանող ընկերությունների համար նախատեսված համագործակցության և համատեղ զարգացման փակ հարթակ է: Նախագծի նպատակն է ձևավորել նոր՝ գործնական և արդյունավետ ոլորտային երկխոսության ձևաչափ, խթանել հայկական արտադրանքի արտահանումն ու միջազգային շուկաներում մրցունակության աճը։
Նախագիծը միավորում է Հայաստանի առաջատար արտահանողներին, արտահանմանն աջակցող մասնավոր կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային գործընկերներին՝ համատեղ ամուր գործարար կապեր և արտահանման ոլորտի արդի հիմնախնդիրների կայուն լուծումներ ձևավորելու համար:
Ովքեր են մասնակցում `
Արտահանող ընկերությունների հիմնադիրներ, առաջին դեմքերը
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և առևտրային կցորդներ
Բիզնես ասոցիացիաներ
Բանկեր և ապահովագրական ընկերություններ
Լոգիստիկ ծառայություններ մատուցող կազմակերպություններ
Ոլորտային փորձագետներ