Ասոցիացիան գործում է որպես համաշխարհային և հայկական բիզնես համայնքների միջև բաց երկխոսության հարթակ: Այժմ էքսկլյուզիվ հուշագրեր են կնքված տարբեր երկրների բիզնես միավորումների հետ, որոնք թույլ են տալիս հայ գործարարին հեշտությամբ մուտք գործել տվյալ շուկաներ:
Գործունեության մասին
Հայ Գործարարների Ասոցիացիան տարիների գործունեության արդյունքում ձևավորել է գործընկերների լայն բազա, որոնց շարքում են՝ բազմաոլորտային ընկերություններ, գործարար միավորումներ, միջազգային առևտրային և արդյունաբերական պալատներ և այլ բազմապրոֆիլային կազմակերպություններ։
Լայն գործընկերային կապերը խթանում են արտահանումը, հեշտացնում մուտքը դեպի նոր շուկաներ, պարզեցնում բիզնես վարելու գործընթացը և բարձացնում բիզնեսի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում։
Ցանկացած հայ գործարար կարող է ազատ օգտվել Հայ Գործարարների Ասոցիացիայի գործընկերների առաջարկած հնարավորություններից։