«Նվիրիր հայկականը» նախաձեռնության նպատակն է խրախուսել հայկական արտադրանքի ճանաչելիությունն ու սպառումը՝ տարածելով հայկականը նվիրելու մշակույթը։
«Նվիրիր հայկականը» կատալոգ
Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է կատալոգ, որտեղ ներկայացված են տարբեր ոլորտների հայկական արտադրողների ապրանքներն ու նվերների առաջարկները։
Կատալոգի նպատակն է հեշտացնել նվերի ընտրության գործընթացը, մեծացնել հայկական բրենդների տեսանելիությունը և նոր հնարավորություններ ստեղծել արտադրողների համար՝ հասնելու ավելի լայն լսարանի։
Ավելի հեշտ և լայն կիրառման համար կատալոգը հասանելի կլինի նաև առցանց։
Նախաձեռնությունը միավորում է հայկական բրենդները և ներկայացնում նրանց արտադրանքը՝ որպես նվերի հետաքրքիր, որակյալ և ինքնատիպ տարբերակ։ Այն միտված է՝ աջակցելու տեղական արտադրողներին, բարձրացնելու հայկական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը և նպաստելու հայկական բիզնեսների զարգացմանը։