Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Նոյեմբերի 19
19:00
«Նվիրիր Հայկականը» կատալոգի շնորհանդես

Նոյեմբերի 19-ին Grand Hotel Yerevan-ում կկայանա «Նվիրիր Հայկականը» կատալոգի շնորհանդեսը։

event_alt
Միջոցառումը կանցկացվի միայն հրավիրատոմսերով՝ նախապես հրավիրված հյուրերի մասնակցությամբ։
«Նվիրիր հայկականը» նախաձեռնություն

«Նվիրիր հայկականը» նախաձեռնության նպատակն է խրախուսել հայկական արտադրանքի ճանաչելիությունն ու սպառումը՝ տարածելով հայկականը նվիրելու մշակույթը։


Նախաձեռնությունը միավորում է հայկական բրենդները և ներկայացնում նրանց արտադրանքը՝ որպես նվերի հետաքրքիր, որակյալ և ինքնատիպ տարբերակ։ Այն միտված է՝ աջակցելու տեղական արտադրողներին, բարձրացնելու հայկական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը և նպաստելու հայկական բիզնեսների զարգացմանը։


«Նվիրիր հայկականը» կատալոգ

Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է կատալոգ, որտեղ ներկայացված են տարբեր ոլորտների հայկական արտադրողների ապրանքներն ու նվերների առաջարկները։


Կատալոգի նպատակն է հեշտացնել նվերի ընտրության գործընթացը, մեծացնել հայկական բրենդների տեսանելիությունը և նոր հնարավորություններ ստեղծել արտադրողների համար՝ հասնելու ավելի լայն լսարանի։


Ավելի հեշտ և լայն կիրառման համար կատալոգը հասանելի կլինի նաև առցանց։


Տեղակայում
Yerevan Grand Hotel