Esthe Nature-ը հիմնադրվել է 2003 թվականին, երբ Հայաստանում մասնագիտացված կոսմետիկայի շուկան դեռ ձևավորման փուլում էր։ Ի՞նչ մարտահրավերների եք բախվել սկզբում, և ի՞նչն օգնեց կայանալ ոլորտում։
- Este Nature-ը հիմնադրվել է 2003 թ․-ին, գրեթե այն ժամանակ, երբ Հայաստանում կոսմետիկայի մասնագիտացված շուկան ձևավորման փուլում էր։ Երբ մենք հիմնադրեցինք մեր կազմակերպությունն ու արտադրությունը, մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը կարծրատիպերը կոտրելն էր, որոնք ձևավորված էին այն ժամանակ Հայաստանում մեր հայ կանանց շրջանում։ Կային պատկերացումներ, որ կոսմետիկան լավն է միայն այն դեպքում, երբ ներմուծված է եվրոպական հայտնի բրենդերից կամ այլ երկրների արտադրողներից, բայց ոչ տեղական արտադրանք է։ Կարող եմ ասել, որ այդ պահին գրեթե չկային տեղական արտադրողներ Հայաստանում, և մենք երևի առաջիններից էինք, ովքեր սկսեցին կոսմետիկայի արտադրությունը։ Անցանք շատ բարդ ու երկար ճանապարհ, մինչև կարողացանք ձեռք բերել հաճախորդների վստահությունը։ Իմ կարծիքով, դա մեր ամենամեծ հաղթանակն է, որովհետև այսօր կարող եմ վստահ ասել, որ մեր կողքին կանգնած է մեծ հաճախորդների բանակ, որոնք տասնյակ տարիներ օգտվում են մեր պրոդուկցիայից։
Ձեր արտադրանքն անցնում է բազմաստիճան թեստավորում՝ մաշկաբանների և կոսմետոլոգների մասնակցությամբ, ինչպես նաև բանաձևի կայունության փորձարկումներ։ Ինչո՞ւ է որակի վերահսկման նման համակարգը Ձեզ համար սկզբունքային։
- Մենք ի սկզբանե նպատակ ունեինք ոչ թե պարզապես լինել կոսմետիկայի արտադրող Հայաստանում, այլ լինել լավագույններից մեկը և ունենալ բարձր որակ։ Սկսեցինք մրցակցել համաշխարհային հանրաճանաչ բրենդերի հետ մեր շուկայում։ Այդ նպատակով մեզ անհրաժեշտ էր ընտրել ճիշտ ճանապարհ, որը կբերի արդյունքի։ Սկսեցինք համագործակցել ոլորտի հայտնի մասնագետների հետ, ովքեր մեզ ուղղորդում էին, խորհուրդ տալիս, թե ինչ ճանապարհով գնալ։ Ամենակարևորը սկզբնական փուլում հայ կանանց մաշկի առանձնահատկությունների ուսումնասիրությունն էր՝ հաշվի առնելով նաև բնակլիմայական պայմանները։ Այդ գործընթացը բավականին երկար տևեց, տարբեր բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ խորհրդակցություններ անցկացրեցինք, փորձարկումներ իրականացրեցինք, և ի վերջո կարողացանք ստանալ այն բանաձևերը, որոնք իսկապես լուրջ դրական էֆեկտ տվեցին։ Մեր հաճախորդները սիրեցին դրանք և տարիներ շարունակ օգտվում են մեր արտադրանքից։
Այսօր Esthe Nature-ը առաջարկում է ավելի քան 100 տեսակի բուժիչ և խնամքի միջոցներ։ Ո՞ր ուղղություններն են այսօր առավել պահանջված շուկայում։
- Այսօր մենք ունենք ավելի քան 100, կարելի է ասել՝ արդեն մոտ 200 տեսակի արտադրանք, և շարունակաբար ընդլայնում ենք մեր տեսականին։ Սկզբնական փուլում ավելի շատ կենտրոնացած էինք մասնագիտացված կոսմետիկայի վրա և թիրախավորում էինք որոշակի տարիքային խումբ, իսկ այժմ մեր լայն տեսականին թույլ է տալիս ասել, որ 18-ից 65 տարեկան աղջիկներն ու կանայք մեր լսարանն են։ Ունենք և՛ մասնագիտացված, և՛ առօրյա օգտագործման կոսմետիկա՝ ինչպես երիտասարդ աղջիկների, այնպես էլ ավելի մեծ տարիքի կանանց համար։
Ո՞վ է Ձեր հիմնական թիրախային լսարանն այսօր, և որքանո՞վ է այն փոխվել տարիների ընթացքում։
- Շատ կարևոր է նշել, որ մենք մշտապես արդիականացնում ենք մեր պրոդուկցիան։ Կոսմետիկայի ոլորտում տարեկան ի հայտ են գալիս նոր ինգրեդիենտներ, ավելի արդյունավետ և որակյալ լուծումներ։ Մենք տարիներ շարունակ համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ և օգտագործում ենք այդ նորամուծությունները մեր արտադրանքի մեջ։ Հաճախորդները գուցե միշտ չեն նկատում, թե ինչ է փոխվել բանաձևերում, բայց մեզ համար կարևոր է պահպանել և բարելավել որակն ու արդյունավետությունը՝ քայլելով ժամանակի հետ համընթաց։ Այն, ինչ օգտագործվում էր 2003 թ․-ին, էապես տարբերվում է այն ինգրեդիենտներից ու տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են այսօր։
Մի փոքր խոսենք Մինսկի մասնաճյուղի մասին։ Ինչպիսի՞ արձագանք է ստացել Esthe Nature-ն այնտեղ, ինչպիսի՞ պլաններ կան միջազգային շուկա դուրս գալու համար։
- Այս պահին աշխատում ենք նոր նախագծի վրա, որը, կարծում եմ, շատ պահանջված կլինի մեր լոկալ շուկայում։ Չեմ ուզում բացել փակագծերը, թող դա լինի հաճելի անակնկալ մեր հաճախորդների համար։ Բացի այդ, ընթանում են ռեբրենդինգի աշխատանքներ․ բրենդը մնում է նույնը, սակայն դիզայնը և մոտեցումները փոփոխվելու են՝ պահպանելով բարձր որակը և ավելացնելով էսթետիկ հաճույքը։
Esthe Nature-ը գրանցված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և այժմ քայլեր են իրականացվում արտահանման ուղղությամբ։ Հույս ունենք շուտով մուտք գործել նաև այլ երկրներ և մեծացնել թե՛ վաճառքների, թե՛ արտահանման ծավալները։