Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Beauty Campus - հարցազրույց ընկերության հիմնադիր՝ Էլեն Ասլանյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
15.03.2026

Beauty Campus-ը տարիներ շարունակ ներկայանում է շուկայում և վայելում է հաճախորդների մեծ վստահությունը։ Ինչպե՞ս ծնվեց բրենդի գաղափարը, և ո՞րն էր դրա ստեղծման հիմնական շարժառիթը։


- Սկսել ենք Nail Campus-ից։ Համալսարանի 4-րդ կուրսում էի, Ամերիկյան բիզնես ֆակուլտետում, և հենց այդ ժամանակ բացեցի Nail Campus-ը։ Դրանից 2 տարի հետո արդեն բացեցինք Beauty Campus-ը։

Հայաստանում օրեցօր բացվում և փակվում են տասնյակ գեղեցկության We սրահներ՝ չկարողանալով ձևավորել կայուն բիզնես։ Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նորաբաց գեղեցկության սրահը հաջողություն ունենա և երկարաժամկետ գործունեություն ծավալի։նկատում էի և ինձ դուր չէր գալիս։ Ի սկզբանե գաղափարը հենց դա էր։ Հետո բացեցինք Beauty Campus-ը, որպեսզի աղջիկների համար լինի շատ սիրուն space, որտեղ կգան և կստանան բարձր սպասարկում։


Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն հիմնական beauty-միտումը, որը կարող է առաջիկա տարիներին էական փոփոխություններ բերել ոլորտում։


- Իմ կարծիքով՝ չկա այնպիսի բիզնես, որ չի աշխատում։ Կան մարդիկ, որ շուտ են հանձնվում։ Կարող է առաջին ֆեյլը լինի, տասներորդը, քսաներորդը, իսկ քսանհինգերորդից աշխատի։ Մարդ կա, որ հենց քսանչորսերորդից հանձնվում է ու չի սպասում այդ քսանհինգերորդին։ Բիզնեսի մեջ, բացի ինվեստիցիաներից, դու առաջին հերթին էներգիա ես ներդնում, և այդ էներգիան քեզ ադաչա է տալու։ Եթե այսօր չտա՝ վաղը կտա։ Կա բիզնես, որի ադաչան կլինի մեկ ամիս հետո, մեկ տարի հետո կամ 5 տարի հետո։ Կարող է 5 տարի հետո ամբողջ այդ ընթացքում ներդրած էներգիան քեզ հետ տա։ Երբ դու սիրով ես անում և էներգիա ես դնում, բացառվում է, որ չաշխատի։ Ես հավատում եմ, որ չկա այնպիսի բիզնես, որ չի աշխատում․ կա այն, որ դու պարզապես շուտ ես հանձնվում։ Պետք է ունենաս կոնսիստենսի։


Համեմատելով Հայաստանի գեղեցկության շուկան տարածաշրջանային և գլոբալ շուկաների հետ՝ ո՞ր ծառայություններում ունենք մրցակցային առավելություններ, և ո՞ր ուղղություններում դեռևս առկա է զարգացման անհրաժեշտություն։


- Մարդկանց ձգտումն այսօր դեպի բնականն է։ Եթե նախկինում մարդիկ ձգտում էին դեպի արհեստականը՝ մազերի գույն փոխել, ավելի արհեստական գույներ ընտրել և այլն, ապա հիմա նախընտրությունը բնականին է։ Նույնիսկ ընտրում են կարճ եղունգներ, թափանցիկ, որքան հնարավոր է բնականին մոտ։ Ինչքան բնականին մոտ է, այնքան ավելի սիրուն և ակտուալ է այս պահին։ Կարծում եմ՝ դա կարող է փոխել շուկան։


Ո՞րն է այն մեկ beauty-խորհուրդը, որը կտայիք բոլոր հայ կանանց և աղջիկներին։


- Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում բյութի ոլորտը բավականին զարգացած է, մեր մասնագետները շատ լավն են։ Օրինակ՝ Հայաստանում մասնագետները կարող են 20-30 րոպեում սպասարկել աղջիկների մազերը, մինչդեռ արտասահմանում նույնիսկ ոչ այնքան խիտ, երկար կամ հաստ մազերի դեպքում մինիմում 1 ժամ է պահանջվում։


Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր բրենդի զարգացումը առաջիկա տարիներին։


- Լինել ներսից ինքնավստահ՝ սա է կարևորը։ Ոչ մի սանրվածք, ոչ մի բան դա չի փոխի։ Երբ դու մտնում ես և ունես ներքին վստահություն, դա է ամենակարևորը։