Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

UHI - հարցազրույց համահիմնադիրներ՝ Արմեն Շահինյանի և Նարինե Հարութունյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
23.08.2025

“Made By Arm”-ի շրջանակներում Հայ Գործարարների Ասոցիացիան զրուցել է "UHI" բրենդի համահիմնադիրներ՝ Արմեն Շահինյանի և Նարինե Հարութունյանի հետ:

———————————————————————————


image

«Uhi», շատ բազմիմաստ և հետաքրքիր անվանում է, որն ամեն մարդ մի կերպ է ընկալում։ Կպատմեք մի փոքր, որտեղի՞ց է ծնվել այդ մտահաղացումը։


Արմեն – «UHI»-ն ծնվեց հենց մեր ստուդիայում աշխատանքի ժամանակ, երբ բառախաղ էինք խաղում՝ փորձելով ազատել մեր մտքի թռիչքը։ Աշակերտներիս ու Նարինեի հետ փորձեցինք արագ և կարճ ժամանակում ստեղծել հետաքրքիր բրենդի անվանում ու լոգո։ Ես առաջարկեցի «UHI»-ն, ստեղծեցի լոգոն և պահեցի մոտ 3-4 տարի՝ մինչև բրենդի հիմնադրումը։ Սկզբում դա պարզապես բառախաղի արդյունք էր, ոչ թե բրենդ ստեղծելու նպատակ։


Նարինե – Անվանումը ամբողջությամբ Արմենն է ընտրել։ Վերցրել ենք «հայուհի» բառի «ուհի» վերջածանցը․ քանի որ մեր նախորդ բրենդերը արտասահմանյան շուկայի համար էին, որոշեցինք, որ նոր բրենդը պիտի ծառայի հայուհիներին։ «Հայուհի» անվանումը շատ պարզ կլիներ, իսկ «UHI»-ն մի քիչ միստիկ ու խորիմաստ է, առաջացնում է տարատեսակ ընկալումներ։

Զարդերի շուկան Հայաստանում բավականին հագեցած է, շուկայում կան շատ հայտնի խաղացողներ։ Ի՞նչպես կարողացաք այդքան կարճ ժամանակում Ձեր հստակ տեղը զբաղեցնել շուկայում, որոնք կնշե՞ք որպես Ձեր մրցակցային առավելություններ։


ԱրմենՃիշտ եք ասում՝ շուկան հագեցած է, բայց մեր դեպքում ամեն ինչ սկսվեց ստեղծագործական ազատությունից։ Զարդերը ես պատրաստում էի ինձ համար՝ ստեղծագործելու և Նարինեին կրելու համար։ Մենք հազարավոր նմուշներ ունենք, որոնք Նարինեն չի հավանել և դրանք չեն մտել «UHI»-ի հավաքածուն, բայց հետո երբեմն նա նորովի բացահայտում է և դրանք դառնում են մաս արտադրության։


Մենք՝ որպես ընտանիք, մեր ողջ էներգիան ներդնում ենք բրենդում․ մեր մտքերն ու գաղափարները 24/7 նվիրված են «UHI»-ին։


Ինչպե՞ս է Uhi-ն արձագանքում համշխարհային զարդերի շուկայում կատարվող փոփոխություններին և նոր միտումներին՝ գույների, ձևերի կամ նյութերի տեսանկյունից։


ԱրմենՔանի որ մեր արագությունն ու զարգացումը մեծ է, ես խուսափում եմ 10 տարի առաջ պատկերացնել․ առավելագույնը 1-2 տարի առաջ եմ մտածում։ Այդ ընթացքում տեսնում եմ «UHI»-ի ներկայությունը առնվազն 5 մեգապոլիսում։


Նարինե – Անգամ վախենում եմ իմ պատկերացումներից, որովհետև ապագան հզոր է։ Միայն երեք տարում հասանք մի մակարդակի, որի մասին շատերը երազում են։ Հիմնական նպատակը՝ «UHI»-ն միջազգային շուկա դուրս բերելն է։ Մնացածը ցույց կտա ժամանակը։

image

«UHI» զարդերը տարբերվող և օրիգինալ կոնցեպտ ունեն։ Գիտենք, որ Ձեր ամուսինն է զարդերի հեղինակը։ Որո՞նք են նրա հիմնական ոգեշնչման աղբյուրները։


ԱրմենՆորաձևությունը ոչ միայն ստեղծագործելու, այլև թրենդերին հետևելու գաղափարախոսություն է։ Եթե ուզում ես լինել նորաձև՝ պետք է հետևես նորաձևությանը։ Մենք «UHI»-ում ուշադրություն ենք դարձնում ամեն մանրուքի՝ գույների, ձևերի, գաղափարների։


Նարինե – Սա բնական շարունակությունն է։ «UHI»-ն մեծ ճանաչում ունի, ու սխալ կլիներ կանգ առնել միայն զարդերի վրա։ Հուսով եմ ապագայում կունենանք նաև հագուստի և այլ աքսեսուարների գիծ։


Կնկարագրեք «Uhi»-ն 10 տարի հետո։ Արդյո՞ք ունեք համաշխարհային բրենդ դառնալու ամբիցիա։


ՆարինեԱրմենի հիմնական ոգեշնչումը, բացի ինձանից, միջազգային թրենդերն են։ Նա չի սիրում կանգնել մեկ տեղում․ հետևում է համաշխարհային նորություններին և դրանցից ոգեշնչված՝ յուրովի ինժեներական լուծումներով ու բարդ տեխնիկաներով ստեղծում է զարդեր։