Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Little Prince - հարցազրույց ընկերության հիմնադիր՝ Մարիաննա Կարապետյանի հետ

article image
25.12.2025

«The Little Prince»–ը ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը և ի՞նչն էր Ձեր հիմնական մղումը՝ նորածինների համար ապրանքատեսակների ոլորտ մուտք գործելու համար։


- The Little Prince–ը ընտանեկան բիզնես է և հիմնվել է 2018 թվականին, երբ ես սպասում էի իմ առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Ինչպես ցանկացած մայրիկ՝ փնտրում էի լավագույն պարագաները իմ փոքրիկի համար և, չգտնելով դրանք Հայաստանում, փորձեցի հիմնել այնպիսի խանութ-սրահ, որտեղ ամբողջ տեսականին, որ ներկայացված է, ես ինքս ձեռք կբերեի իմ փոքրիկի համար։


Ի սկզբանե այդպես հիմնվեց The Little Prince–ը, և մենք ունեինք մեկ հիմնական, կարևորագույն սկզբունք՝ ներմուծել միայն այնպիսի ապրանքանիշեր, որոնք երբևէ ներկայացված չեն եղել Հայաստանում։ Մինչև այսօր մենք առաջնորդվում ենք նույն սկզբունքով, և դա իրականում շատ դժվար է բիզնեսի ոլորտում, բայց մենք պահպանում ենք մեր այդ հիմնական սկզբունքը։

Ինչպե՞ս եք ընտրում այն բրենդերը, որոնց ներկայացնում եք Հայաստանում։ Ո՞րն է Ձեզ համար որակի չափանիշը։


- Մենք շատ մանրակրկիտ ենք ընտրում այն ապրանքանիշերը, որոնք ներկայացված են The Little Prince–ում, և երբեք չենք շեղվում մեր հիմնական չափանիշներից, որոնց պետք է համապատասխանի այդ արտադրանքը։ Դրանք պետք է արտադրված լինեն միայն եվրոպական երկրներում, ունենան որակի բարձր չափանիշներ, և մենք մշտապես պահպանում ենք մեր բարձր նշաձողը։


«The Little Prince»–ը միանգամից սիրվել է հաճախորդների կողմից, ինչի շնորհիվ բացվեց երկրորդ մասնաճյուղը՝ «Fox by The Little Prince»։ Ի՞նչ տարբերություն կա Ձեր առաջին և երկրորդ սրահների միջև, և ի՞նչն է, ըստ Ձեզ, Ձեր հաջողության գաղտնիքը։


- Մի քանի ամիս առաջ բացվեց մեր մասնաճյուղը Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքում։ Դա մեզ համար մեծ ձեռքբերում էր մեր խանութ-սրահի զարգացման տեսանկյունից, և հուսով ենք, որ հետագայում The Little Prince–ի աշխարհագրությունը էլ ավելի կընդլայնվի և կներառի այլ երկրներ ևս։


Նորածինների համար նախատեսված ապրանքների շուկայում մրցակցությունը մեծ է։ Ինչպե՞ս եք առանձնանում, և ո՞րն է Ձեր հիմնական առավելությունը մյուս խանութների նկատմամբ։


- Իհարկե, մրցակցությունը մանկական ոլորտում չափազանց մեծ է, բայց կնշեմ, թե ինչով ենք մենք առանձնանում, հատկապես բիզնես տեսանկյունից։ Մենք, երևի թե, մեր շուկայում միակն ենք, որ երբևէ չենք կրկնօրինակում մյուսներին։ Միշտ մտածում ենք նոր գաղափարներ և, ինչպես արդեն նշեցի, պահպանում ենք մեր բարձր նշաձողը։ Մենք չենք ներմուծում այնպիսի պարագաներ, որոնք չեն համապատասխանում մեր խանութ-սրահի գաղափարին։ Օրինակ՝ շուկայում կան շատ պահանջված ապրանքատեսակներ, ինչպես քայլակները, սակայն մեր խանութ-սրահում դրանք ներկայացված չեն, քանի որ մենք ինքներս կողմ չենք դրանց օգտագործմանը։


Ձեր ապրանքատեսականին մշտապես ընդլայնվում է նորություններով։ Ի՞նչ նոր ապրանքներ կամ բրենդեր են սպասվում մոտ ապագայում։


- Մի քանի օր առաջ մենք կազմակերպեցինք փակ պրեզենտացիա մեր նոր ապրանքանիշի համար։ Դա ֆրանսիական աշխարհահռչակ “Sophie la girafe” բրենդն է, որը ներկայացրինք մեր private club–ի անդամներին։ Սա մեր փակ ակումբն է՝ նախատեսված մեր հավատարիմ հաճախորդների համար։ Սպասվում է նաև նոր ապրանքանիշ՝ շվեդական բրենդ, որը շուտով կլինի Հայաստանում։ Մեր տեսականին մշտապես թարմացվում է, և մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք՝ մեր հաճախորդների համար լավագույնը գտնելու նպատակով։


Մեր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք մեկանգամյա խանութ չենք, որտեղից գնորդը մեկ անգամ գնում է կատարում և հեռանում։ Մենք երկար ճանապարհ ենք անցնում մեր հաճախորդների հետ, քանի որ ունենք մեր փակ private club–ը, որը նախատեսված է մեր լավագույն հաճախորդների համար։ Այնտեղ մենք տրամադրում ենք ոչ միայն անհատական զեղչեր մեր խանութ-սրահում, այլ նաև մեր գործընկերների խանութ-սրահներում։ Դրանք լավագույն հաստատություններն են Հայաստանում մանկական ոլորտում՝ մանկական խանութներ, խաղալիքների սրահներ, անգամ մանկական ատամնաբույժ։ Մենք կազմակերպում ենք փակ իվենտներ միայն մեր private club–ի անդամների համար և նրանց համար պատրաստում ենք հաճելի նվերներ։ Օրինակ՝ վերջերս ստացել էինք ծննդատան պայուսակների մեծ խմբաքանակ, որը որպես ամանորյա նվեր տրամադրվեց մեր private club–ի անդամներին։