26-ամյա մասնագիտությամբ կենսաբան Դավիթ Սխտորյանը մշակել է սուրճի մրուրի և հացահատիկի շնորհիվ սունկ աճեցնելու սեփական տեխնոլոգիան
Հումքը բաղկացած է սնկի միցելիումից, ցորենից, ծղոտից և սուրճի թափոններից (մրուր): Տեխնոլոգիան թույլ է տալիս սնկային տնտեսություններին 30%-ով ավելացնել բերքատվությունը։ Ներկայումս ամսական վաճառվում է 600-700 պարկ հումք, Իսկ կարճաժամկետ հեռանկարում տեսնում է ամսական մինչև 1000 պարկ վաճառելու ներուժ: