Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Buissup Global Forum-ի մենթոր, ով մասնակիցների քվեարկության արդյունքում ստացավ ամենասիրվածի կոչումը...

article image
27.10.2022

Ռեմ Դարբինյան - SmartClick-ի հիմնադիր տնօրեն՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների ընկերություն ներդրող, բիզնես խորհրդատու, խոսնակ և ավելի քան 40 ստարտափ ունեցող պորտֆոլիոյով հրեշտակ ներդրող: ՌեմԴարբինյանը լավագույնը գիտի AI-ի և մեքենայական ուսուցման կարևորության մասին բիզնեսում։

Ռեմը #buissup_mentors խորագրի ներքո պատասխանել է ամենահուզիչ հարցերին և կիսվել իր տպավորություններով Դիլիջանում անցկացված յոթօրյա ինտենսիվից։


- Ամփոփելով այս մեկ շաբաթը՝կիսվեք միջոցառումից ստացած Ձեր տպավորություններով։


Բավականին պոզիտիվ էներգիա եմ ստացել աշխատելով Buissup-ի ստարտափների հետ, որովհետև տեսանելի  էր, թե ինչպես ձևավորվեցին և աճեցին նախագծերը այս օրերի ընթացքում։ Ինչպես փոխեցին և շտկեցին իրենց գաղափարները, պատրաստելով դրանք վերջնական փիթչիգին։ Ամեն հաջորդ աշխատանքային օրը էլ ավելի էր փոխում և լայնեցնում մասնակիցների, իրենց նախագծի յուրահատկությունների, ներդրումների և ներդրողի հետ աշխատանքի պատկերացումը։



-Առհասարակ ըստ Ձեզ այս մեկ շաբաթը բավակա՞ն էրոր մասնակիցները հասցնեին աշխատել և ներկայացնել իրենց նախագծերը։

Ինձ թվում է այն մեկ շաբաթը բավական էր.թիմերը աշխատում էին 24ժամանանոց գրաֆիկով,առավոտյան ժամը  10ից արդեն լսում էին նոր խոսնակների ելույթները, այնուհետև աշխատում մենթորների հետ և ներկայացնում իրենց ծրագրի մի մասը։

Վստահ եմբավարար էր ժամանակը, կարողանալուլուծելշատխնդիրներև անել բավական շտկումներ։



-Արդյո՞ք կարևոր են նմանատիպ բիզնես միջոցառումները։

Շատ կարևոր էայստիպի նախագծեր ունենալ, քանի որ դրանք սխալների միջոցով սովորեցնում են ստարտափ կամ բիզնես հիմնել։ Ոչ մի կազմակերպություն չի հիմնվում առաջին անգամից, միայն հազարավոր փորձերի և սխալների միջոցով են ստեղծվում հաջողակ ընկերություններ։

Ես և հիմնական ու հրավիրված 20ից ավել մենթորները, հնարավորություն ենք տալիս նորաստեղծ կազմակերպություններին ինչ-որ չափով զերծ մնալ անարդյունք քայլերից, այսինքն հասկանալ ինչ խնդիրներ է կարելի լուծել արդեն ամենասկզբնական փուլում, և  մի օր շուտ հասնել իրենց գաղափարի իրականացմանը։ Այսինքն այս 7 օրը, որոնք իրենք այստեղ անցկացրել են,մասնակիցներին հնարավորություն է տվել խնայել 1-2 տարվա փորձ ու սխալներ, որոնք իրենք վստահորեն կանեին չլինելով այստեղ։



-Ըստ Ձեր դիտարկումների, որքանո՞վ մենթորների հետ աշխատանքը օգնեց մասնակիցներին փոփոխել և ավելի ճկուն դարձնել իրենց նախագծերը։

Ամեն մենթոր, որ այստեղ գտնվել է, խոսել և օգնել է ստարթափներին, ունի բավականին մեծ պատկերացում և փորձ ստարտափների և բիզնեսների աշխուրհում, և ունի հաջողված բիզնես, որն արդեն անցել է շատ դժվարությունների միջով։ Այսինքն ստացվում է, որ թիմերը ապրում են մենթորների անցած ճանապարհը և փորձում չկրկնել իրենց արած սխալները։ Իհարկե առանց մենթորի էլ ցանկացած կազմակերպություն կլուծեր իրենց այդ խնդիրները գուցե մի քանի տարուց, բայց մենք կրճատում ենք այդ ժամանակը, օգնելով և սովորացնելով ուշադրություն դարձնել այն ամեննի վրա ինչ նպատակահարմար է անել կամ չանել։



-Իսկ կային նախագծեր, որո՞նք Ձեզ զարմացրեցին։

Քանի որ նախագծերի մեծ մասը գաղափարի փուլում էին, սկսնակ, ինձ ավելի զարմացրեցին թիմերի անդամները, այսինքն իրենց պատրաստակամությունը լսելու, սովորելու, փոփոխելու իրենց մտքերը։ Շատ ժամանակ դժվար է երբ դու ինչ-որ գաղափար ունես ու վստահ լինելով դրա կարևորության վրա, գիտես թե ինչպես զարգանաս, հանկարծ մենթորները ասում են չէ այդպես մի արա, դա սխալ է, այսպես արա։ Այս պարագայում շատ կարևոր է, որ մասնակիցները պատրաստ են լսելու և այստեղ ոչ թե գաղափարն է կարևոր, այլ այն մարդիկ, որոնք դա իրականացնում են և իրենց պատրաստակամությունը լսելու սովորելու և ընդունելու ինֆորմացիան մենթորներից։