Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Kristelle Des Chocolats. հարցազրույց բրենդի հիմնադիր Քրիստինե Հարութունյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
11.08.2026

B1 Media-ն բացառիկ հարցազրույց է ունեցել «Kristelle Des Chocolats»բրենդի հիմնադիր Քրիստինե Հարութունյանի հետ։

___________________________________

image

Ինչպե՞ս ծնվեց բրենդի գաղափարը, և ի՞նչը Ձեզ դրդեց սկսել այս ճանապարհը։


- Շոկոլադի հանդեպ սերս եղել է շատ վաղուց։ Ինձ միշտ գրավել է այն միտքը, որ փոքրիկ շոկոլադե կոնֆետը մարդկանց մոտ կարող է ժպիտ առաջացնել և հիշարժան դարձնել կարևոր պահերը։


Սկզբում պատրաստում էի ընկերներիս, ընտանիքիս համար, հետո որոշեցի ստեղծել մի բրենդ, որը կարտացոլի իմ զգացմունքները։ Այդպես ծնվեց «Kristelle des Chocolats»-ը։


Ինձ համար կարևոր էր ոչ միայն ստեղծագործելը, այլ նաև սեփական բրենդը զարգացնելու և ցույց տալու հնարավորությունը, որ Հայաստանում նույնպես կարելի է ունենալ միջազգային մակարդակի շոկոլադե բրենդ։


Ես տասնյոթ տարի աշխատել եմ Երևանի պետական համալսարանում, ու շատերին, իրոք, զարմացնում է, թե ինչպես կարող էի այդքան տարբեր բնագավառներից անցում կատարել։ Բայց ես, երևի, ավելի շատ ստեղծագործ մարդ եմ, միշտ սիրել եմ ձեռքի աշխատանքը։


Եվ եկավ մի պահ, երբ արդեն զբաղվում էի շոկոլադներով ու հասկացա, որ դա ինձ շատ ավելի հոգեհարազատ է։ Այդ ժամանակ էլ որոշեցի թողնել հիմնական աշխատանքս և ամբողջությամբ զբաղվել արդեն իմ «Kristelle des Chocolats»-ով։


Այսօր շուկան լի է շոկոլադի տարբեր տեսակներով և բրենդներով։ Ինչո՞վ է Ձեր բրենդը առանձնանում, և ի՞նչ արժեքներ եք փորձում փոխանցել մարդկանց։


- «Kristelle des Chocolats»-ը պարզապես շոկոլադ չէ։ Մենք մարդկանց փոխանցում ենք զգացմունք, ուրախություն։ Հիմնական միտքը հենց դա է՝ շոկոլադի հետ միասին մարդուն փոխանցել ուրախության պատճառ։ Հենց մեր կարգախոսն էլ այդպիսին է՝ «Շոկոլադ, որը ժպիտ է դառնում»։


Մեր արտադրանքը տարբերվում է նաև նրանով, որ ամբողջությամբ ձեռագործ է։ Աշխատում ենք լավագույն բաղադրիչներով և մեծ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր մանրուքի։


image

Ձեր շոկոլադները հաճախ կարող են լինել նվերներ հատուկ պահերի համար։ Ինչպե՞ս եք ապահովում յուրաքանչյուր պատվերի անհատականությունը և ստեղծում դրա պատմությունը։


- Յուրաքանչյուր պատվեր անհատական պատմություն է, և մեզ համար կարևոր է, որ նվերը լինի ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ և փոխանցի այն զգացումները, որոնք կապված են տվյալ առիթի հետ։


Եվ երբ նվեր ստացողը բացում է տուփը, կարևոր է, որ զգա, թե որքան ուշադրություն և հոգատարություն է ներդրված հենց իր համար։


Ո՞րն է ամենաբարդ փուլը շոկոլադի ստեղծման գործընթացում։

- Շոկոլադը շատ նուրբ նյութ է, և յուրաքանչյուր մանրուք՝ լինի դա խոնավությունը, ջերմաստիճանի տատանումը, թե համերի համադրությունը, ազդում է վերջնական արդյունքի վրա։


Եվ ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր կոնֆետ լինի ոչ միայն համեղ, այլ նաև համապատասխանի այն բարձրակարգ ստանդարտներին, որոնք ես սահմանել եմ բրենդի համար։


Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր բրենդի զարգացումը առաջիկա տարիներին՝ նոր համե՞ր, միջազգային շուկա՞, թե՞ նոր փորձառությունների ստեղծում։


- Ցանկանում եմ, որ մեր շոկոլադը ներկայացված լինի աշխարհի տարբեր երկրներում, և մարդիկ այն ճանաչեն որպես որակի ու նրբաճաշակության խորհրդանիշ։