Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Glaze - հարցազրույց ընկերության հիմնադիր` Նարինե Իսախանյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
01.02.2026

#Բիզնեսը 77 վարկյում շարքի շրջանակներում վերջերս B1 Media-ն վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Glaze"-ի հիմնադիր` Նարինե Իսախանյանից։

______________________________________

image

Ինչպե՞ս ծնվեց Glaze-ի գաղափարը։


- GLAZE-ի գաղափարը ծնվել է 2024 թվականի սկզբին։ Մի շրջան էր իմ մոտ, որ մտածում էի՝ ինչ բիզնես կարելի է դնել փոքր բյուջեով, ու արտաքին շուկան ուսումնասիրեցի, ներքին շուկան ուսումնասիրեցի և հասկացա, որ Հայաստանում դեռևս չկա անվանական ծամակալներ, սանրեր և հայելիներ։ Եվ մտածեցի, թե ինչքան լավ ժամանակ է, որ սկսեմ նմանատիպ բիզնես, ու շատ փոքր բյուջեով ներդրում արեցի, պատվիրեցի առաջին խմբաքանակը և սկսեցի GLAZE-ը։ Եվ, ի զարմանս ինձ, իհարկե, չէի սպասում նմանատիպ արձագանք, բայց միանգամից՝ առաջին իսկ ամսում, ունեցանք շատ բուռն աշխատանք, լիքը մարդ միացավ մեր էջին, և պատվերները սկսեցին շատանալ։


Ձեր ապրանքների արժեքները շուկայական միջինից զգալիորեն բարձր են։ Ի՞նչ ռազմավարության կամ յուրահատուկ մոտեցման շնորհիվ կարողացաք կարճ ժամանակում գրավել նորաձևության սիրահարների ուշադրությունը Հայաստանում։


- Էս վերջերս շատ են ասում՝ թանկ է։ Դե, թանկ է, բայց իմաստ կա էդ թանկի մեջ, որովհետև բացի մեքենայից, այսինքն՝ աշխատում է ասեղնագործության ապարատը, աշխատում է լազերի փորագրության ապարատը, բայց բացի դրանից՝ մենք ունենք նաև վարպետներ, ունենք դերձակներ, ովքեր աշխատում են, և միշտ ձեռքի աշխատանք կա յուրաքանչյուր պրոդուկտի մեջ։ Նույնիսկ իմ ձեռքի աշխատանքը կա, երբ որ ես գունավորում եմ և այլն։ Դրա համար է թանկ։ Իսկ ռազմավարությունը՝ թե ինչպես մատուցել հաճախորդին, որ մի քիչ շուկայականից բարձր է արժեքը, այն է, որ մեր յուրաքանչյուր հաճախորդ հասկանում է, որ դառնում է GLAZE-ի community-ի մի մասը, ու էնպիսի քոմյունիթի է, որ մենք միշտ իր կողքին ենք, փորձում ենք իրեն ամեն ինչով օգնել։ Եվ սենց շատ լավ աղջկական մի խումբ է հավաքվել, որին ես անվանում եմ GLAZE-ի ընտանիք։


image

Պլանավորո՞ւմ եք ընդլայնել արտադրանքի տեսականին՝ անցնելով վարսահարդարման աքսեսուարներից և կոսմետիկ պայուսակներից նոր ապրանքախմբերի։ Եթե այո, ապա որ ուղղություններն են ձեզ առավել հետաքրքրում։


- Արդեն իսկ սկսել ենք, ճիշտն ասած՝ գնում ենք դեպի մազերի խնամք։ Հիմա արդեն ունենք երկու պրոդուկտ՝ թերմապաշտպան և մազերի յուղ, որը արտադրվում է հենց Հայաստանում՝ մեր պատվերով, բայց պլանավորում ենք գալիք տարում ունենալ նաև մի շարք ապրանքներ՝ շամպուն, մազերի դիմակ, և ընդհանուր գնում ենք դեպի խնամքը։ Բացի դրանից՝ GLAZE-ը արդեն ունի իր երկրորդ բրենդը, ինչպես ասում են՝ դուստր բրենդ, որը նույնպես զբաղվում է տարբեր պայուսակների՝ համակարգչի կամ սպորտային պայուսակների ստեղծմամբ, նորից անվանական, իհարկե։ Եվ էդպես զարգանում ենք դեպի այդ ուղղությունը։ Երկու ուղղություն ենք վերցրել՝ և՛ խնամք, և՛ կոսմետիկ պայուսակների կարում՝ արտադրական հատված։


Ձեր անհատականացված (customization) մոդելը ներկայումս ակնհայտորեն պահանջարկ ունի։ Սակայն հաշվի առնելով, որ նման միտումները հաճախ ժամանակավոր բնույթ են կրում, ունե՞ք երկարաժամկետ ռազմավարություն՝ շուկայի հնարավոր փոփոխություններին դիմակայելու համար։


- Դա եղել է ամենամեծ ռիսկը, երբ որ ես սկսում էի։ Հասկանում էի, որ ռիսկերից ամենամեծը այն է, երբ թրենդը ուղղակի կորչի, այլևս թրենդային չլինի։ Դրա համար էլ հիմիկվա ռազմավարությունը, երբ մենք գնում ենք դեպի մազերի խնամք ստեղծելը, հենց դա է՝ որ GLAZE-ի անունը մնա որքան հնարավոր է երկար։ Ես էլ եմ գիտակցում, որ միգուցե մի օր անվանականը էլ ակտուալ չլինի, դրա համար հիմա ստեղծում ենք բրենդ, որը կմնա երկար, և հուսով եմ՝ շատ մարդիկ կսիրեն մեր խնամքի միջոցները։


image

Կարո՞ղ եք պատմել համագործակցությունների մասին, որոնք նշանակալի են եղել GLAZE-ի ճանապարհին։


- Ես շատ եմ ուրախանում, որ մեծ բրենդները Հայաստանի մեջ նկատում են մեր փոքր բիզնեսը։ Ամենամեծ համագործակցությունը, իմ համար, շատ նշանակալից եղել է Կերոն հիմնադրամի հետ․ մենք իրենց ապրիլ 7-ի նվերներն էինք պատրաստել՝ և՛ աշխատակիցների, և՛ ինֆլենսերների համար։ Հետո եղավ արդեն Pure Pilates-ի հետ։ Ես շատ կողմ եմ նմանատիպ առաջարկների, շատ բաց եմ, որովհետև գիտակցում եմ, թե ինչքան մեծ աշխատանք ենք անում և՛ մենք, և՛ նրանք, և սիրով ընդունում եմ բոլոր առաջարկները, որոնք համապատասխանում են GLAZE-ի ռազմավարությանը և տեսակին։


Ունե՞ք միջազգային պատվերների ու արտերկրյա առաքումների փորձ։ Ինչպիսի՞ն են ձեր նպատակները այս ուղղությամբ մոտ ապագայում։


- Ի սկզբանե ունեցել ենք պատվերներ և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից, և հիմա չեմ ուզում բացել փակագծերը, բայց հնարավորություն ունեմ մեկ երկիր գնալ և այնտեղ GLAZE-ը բացել։ Կարծում եմ՝ կփորձեմ անել ինձնից ինչ որ հասնում է։ Հուսով եմ՝ այնտեղի մշակույթը, այնտեղի մարդիկ կընդունեն ու կսիրեն բրենդը, բայց դա արդեն փակագծերի ներսում կմնա։