Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Artuyt - հարցազրույց ընկերության հիմնադիր՝ Արևիկ Առաքելյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
29.03.2026

Ինչպե՞ս ծնվեց «Արտույտ»-ը։

- Ես իրականում իրականացրել եմ իմ մանկության երազանքը՝ կապել նորաձևությունը արվեստի հետ։ Տարիների ընթացքում շատ ճամփորդելով հասկացա, որ մեր արվեստը և ընդհանրապես մշակույթը ամբողջ աշխարհում բավարար չափով ներկայացված չեն, և որոշեցի ստեղծել «Արտույտ»-ը՝ հնարավորություն տալ մարդկանց կրել հայկական արվեստը։


Բրենդը համագործակցում է մի շարք կարևոր թանգարանների հետ։ Ինչպե՞ս են այս համագործակցությունները նպաստում հայկական մշակույթի տարածմանը և «Արտույտ»-ի գաղափարախոսությանը։

- Ընդհանրապես, «Արտույտ»-ի գաղափարախոսությունն է փաթաթվել արվեստով և, մի շարք հայտնի թանգարանների հետ համագործակցելով, միմյանց օգնելով՝ ավելի լայն տարածել հայկական արվեստն ու մշակույթը։ Քանի որ աշխարհի շուկան լիքն է տարբեր իրերով և դիզայներական պարագաներով, այստեղ օգնում է հայկական արվեստը, որը շատ տպավորիչ է և առանձնանում է իր գունապնակով ու ստեղծագործական ձեռագրով։ Այդ պատճառով մենք աշխարհին ներկայանում ենք ավելի հետաքրքիր ձևաչափով, և մարդիկ հավանում են, որովհետև իրենց համար դա ոչ սովորական է։


«Արտույտ»-ի շարֆերը կրում են աշխարհում ճանաչված և ազդեցիկ անձինք։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է բրենդը գրավիչ միջազգային հանրության համար։

- Քանի որ շուկան բավականին հագեցած է տարատեսակ դիզայներական ապրանքներով, արվեստը միշտ օգնում է լինել ավելի յուրահատուկ։ Արվեստն ինքնին արդեն առանձնահատուկ ճյուղ է, և այն կապել նորաձևության հետ նշանակում է ավելի մեծ արժեք հաղորդել այդ իրին՝ հնարավորություն տալով մարդուն կրել և ավելի գնահատել այն։


Որո՞նք են այսօր ամենապահանջված շարֆերը կամ հավաքածուները «Արտույտ»-ի տեսականուց։

- Առանձնացնեմ Փարաջանովի հավաքածուն, Արևմտյան Հայաստանի փրկված ասեղնագործական ձեռագործների հիման վրա ստեղծված հավաքածուն և, իհարկե, ժամանակակից արվեստագետների հավաքածուն։ Առաջին երկուսն ամենապահանջվածներից են։


Ինչպե՞ս եք տեսնում «Արտույտ» բրենդի զարգացումը մոտ ապագայում՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։

- Այս պահին աշխատում ենք «Արտույտ»-ը դարձնել էլ ավելի հետաքրքիր՝ ավելացնելով նոր ապրանքատեսակներ։ Չեմ բացի փակագծերը, բայց աշխատում ենք նոր ապրանքատեսակի ստեղծման վրա։