Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Absolute architects - հարցազրույց ընկերության հիմնադիր Աշոտ Ղուշչյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
27.12.2025

ABSOLUTE ճարտարապետական ընկերությունը շուկայում նոր է, բայց արդեն ունի ազդեցիկ պորտֆոլիո։ Ինչպե՞ս ծնվեց բրենդի գաղափարը։


Absolute-ը ստեղծելիս ես առաջնորդվել եմ շատ ազնիվ նպատակով՝ մարդկանց կյանքում արժեք ստեղծելու, դրական ազդեցություն թողնելու համար։ Ինտերիեր դիզայնը շատ կոնկրետ ճանապարհ էր, որը ենթադրում էր անցնել դրա միջով՝ նպատակին հասնելու համար, որովհետև ճիշտ ձևավորված միջավայրը փոխում է մարդկանց կյանքը, կյանքի որակը, հարմարավետությունը և ժամանակի ընթացքում դառնում է շատ գնահատելի արժեք։


Դուք կարողանում եք նույն բարձր որակով աշխատել տարբեր ոճերում․ իսկ ի՞նչն եք համարում «լավ ինտերիերի» կամ «լավ ճարտարապետական լուծման» չափանիշը։


Ինտերիերի մեջ առաջին կարևորությունը, երևի, ֆունկցիոնալությունն է, որովհետև միայն գեղեցիկ լինելը չէ․ ինտերիերը պետք է հարմարեցված լինի մարդու կյանքի ռիթմին։ Երկրորդը՝ դա որակն է, կատարած աշխատանքների որակը, ճիշտ ընտրված ոճը և այդ ոճի մեջ ընտրված մանրուքների ու դետալների ճշգրիտ և ավարտուն լինելը։ Ճարտարապետության մեջ համամասնությունը, հստակ գծերը, հիմնավորված լուծումները չափանիշներ են, որոնցով մասնագիտական դաշտում չափվում է կատարած աշխատանքի որակը։


Մենք առաջնորդվում ենք պատվիրատուի պահանջներից և մասնագիտական մոտեցումից, չենք պարտադրում հայկական միտումներ նախագծերում, եթե նախագիծն ինքնին չի ենթադրում հայկական մոտիվներ։


Ձեզ համար արդյո՞ք կարևոր է հայկական մշակույթն ընդգծել նախագծերում, թե՞ ավելի շատ ձգտում եք ժամանակակից, միջազգային ուղղությունների կիրառմանը։


Մենք առաջնորդվում ենք հաճախորդի պահանջներից․ որոշումները կայացվում են հաճախորդի պահանջներից, տարածքի առանձնահատկություններից և մասնագիտական ճիշտ մոտեցումից ելնելով։ Չենք պարտադրում հայկական միտումները նախագծերում, եթե նախագիծն ինքնին չի ենթադրում հայկական մոտիվներ, լուծումներ և այլն։ Իսկ եթե պահանջում է, մենք դա անում ենք շատ նուրբ։


Դիզայնի մեջ չկա ինչ-որ բան, որը հատուկ է հայկականին։ Չունենք ձևավորված այդպիսի ոճ։ Մենք ինտերիերի մեջ օգտագործում ենք հայկական մշակութային տարրեր՝ գորգ, հայկական ճարտարապետության ինչ-որ տարր, բայց ինտերիերը չունի հստակ ուղղվածություն, որ դա ճանաչված հայկական ոճ է և այլն։


Կարո՞ղ եք նշել` հայ հաճախորդն ինչ պահանջներ ունի այսօր, որոնք 5 տարի առաջ գրեթե չկային։


Հայ հասարակությունում մարդիկ սկսել են ընդունել և հարգել այն փաստը, որ յուրաքանչյուր մասնագիտություն ունի մասնագետ, և պետք է դիմել մասնագիտական ծառայություն ստանալու համար։ Բացի դրանից, մենք ապրում ենք 2025 թ.-ին, և ինֆորմացիայի հասանելիությունը իր ազդեցությունն է թողնում նաև մեր ոլորտում։ Պատվիրատուն, երբ դիմում է մեզ, արդեն տեղեկացված է դիզայնի միտումներից և մեզանից պահանջում է էլ ավելի շատ՝ որպեսզի ժամանակի հետ զուգահեռ արագ զարգանանք և կարողանանք գիտելիքի պաշարով ու փորձով բավարարել արդեն խստապահանջ հաճախորդի պահանջմունքները։


Եվ վերջում՝ որոնք են ճարտարապետության և ինտերիեր դիզայնի վերջին միտումները. ի՞նչ սպասել։


Կդժվարանամ ասել՝ վերջին միտումներն որոնք են, որովհետև դրանք շատ արագ են փոխվում․ տարեցտարի դիզայնի և ճարտարապետության միտումները փոխվում են, փոխվում են նաև պատվիրատուների պահանջները։ Բայց մի բան հստակ է՝ պատվիրատուն այսօր ավելի շատ ձգտում է հարմարավետությանը և հարմարավետ էսթետիկային, ընտրում է այնպիսի լուծումներ, որոնք ժամանակի մեջ մնալու են կայուն արժեք և չեն կորցնելու իրենց արդիականությունը՝ լինի դա բնակելի, թե այլ տարածք, որի համար դիմել են նախագծման։


Ինչպիսի՞ փոփոխությունների փուլում է այսօր գտնվում կադրային շուկան ճարտարապետության ոլորտում։


Կադրային շուկան մեր ոլորտում այժմ մեծ փոփոխությունների փուլում է, և շատ դժվար է ընտրել կոմպետենտ, կայացած, բարձր ճաշակով, բարձր ինտելեկտ ունեցող մասնագետի, որը միաժամանակ կունենա նաև լավ մարդկային որակներ, քանի որ թիմում աշխատելու համար դա չափազանց կարևոր է։


Ինձ հաջողվել է, և ուզում եմ հպարտորեն դրա մասին բարձրաձայնել, որ Աստծու շնորհիվ կարողացել եմ միավորել այնպիսի թիմ, այնպիսի մարդկանց, ովքեր ունեն նույն նպատակները, նույն ցանկությունները և աշխատում են միմյանց օգնելով։


Ես ուզում եմ հպարտանալ իմ թիմով և առիթն օգտագործել՝ շնորհակալություն հայտնել, որ նրանք Absolute-ում են։ Նրանք ստեղծում են իրենց աշխատանքով, թե Absolute-ն է ստեղծում նրանց, թե նրանք են ստեղծում մեր պատվիրատուների միջավայրերը։ Դրանք հեշտ չեն, բարդ են, քանի որ մեր պատվիրատուները շատ խստապահանջ են։