Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Danz - հարցազրույց ընկերության տնօրեն` Արթուր Խաչատրյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
14.12.2025

Ինչպես գիտենք, DANZ-ը հիմնադրվել է 2017 թվականին և շատ արագ դարձել է տարածաշրջանում առաջատար ակնոց արտադրողներից։ Ինչպե՞ս սկսվեց այս պատմությունը։


- Այո, DANZ-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Այդ ժամանակից ի վեր բավականին երկար ու հետաքրքիր ճանապարհ ենք անցել։ Գործունեության մեկնարկի գլխավոր շարժառիթը մեր թիմի՝ հատկապես հիմնադիրների անձնական հետաքրքրությունն էր ակնոցների աշխարհով։ Ինչպես հաճախ նշում է Տիգրան Կարապետյանը, մանկուց ակնոց կրելը դարձել էր իր ինքնության մաս, ու նա միշտ ցանկացել է ստեղծել մի գործ, որտեղ ամբողջապես ներգրավված կլինի արտադրական գործընթացներում։ Դ հենց այն «կայծն» էր, որից սկսվեց DANZ-ի պատմությունը։


Այդ գաղափարի շուրջ միավորվեցին Հարություն Հուլունյանն ու Տիգրան Կարապետյանը, և նրանք միասին հիմք դրեցին բրենդին։


Այսօր արդեն DANZ-ը տարածաշրջանում եզակի ընկերություններից է, որը ակնոցները արտադրում է ամբողջությամբ զրոյից՝ առանց արտասահմանից դետալներ ներմուծելու։ Արտադրությունը գտնվում է Երևանում՝ Ադոնցի 10 հասցեում։ Արտադրամասում ներկայումս աշխատում է շուրջ 30 մասնագետ, իսկ ընդհանուր աշխատակազմը կազմում է մոտ 60 մարդ՝ ներառյալ կոմերցիոն, հաշվապահական, մարկետինգային, վաճառքի թիմերը։ Ինչպես նաև վերջին 2 տարիներում, քանի որ DANZ-ը մատուցում է ակնաբանական ծառայություններ, ունենք համապատասխան լիցենզավորում Առողջապահության նախարարության կողմից։ Մեր թվին ավելացել են նաև բժիշկներ հրաշալի, որոնք որ աշխատում են DANZ ընկերությունում և որոնք որ աշխատում են կլինիկական հատվածում։


Ձեր արտադրանքն ամբողջությամբ ստեղծվում է Հայաստանում։ Ի՞նչ առավելություններ է տալիս տեղական արտադրությունը։


- Առաջին հերթին, կարծում եմ, արդեն մեծ արժեք է այն փաստը, որ արտադրությունն իրականացվում է հենց Հայաստանում։ Սա մեզ համար կարևոր սկզբունք է։ Բացի այդ, տեղական արտադրությունը թույլ է տալիս վերահսկել որակը բոլոր փուլերում և ստեղծել մրցունակ պրոդուկտ․ այսօր DANZ-ը համարվում է բարձր որակ ստանդարտ ունեցող և միջազգային շուկաներում մրցունակ բրենդ։


Տեղում արտադրելու շնորհիվ մենք կարողանում ենք մեր սպառողին առաջարկել որակյալ ակնոցներ՝ ավելի մատչելի գնով․ սա, կարծում եմ, ամենամեծ առավելություններից մեկն է, հատկապես մեր երկրի տնտեսական իրականության պայմաններում։ Այսպես մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց ձեռք բերել բարձր որակ ունեցող, Հայաստանում ստեղծված արտադրանք՝ ողջամիտ գնով։


Ձեր թիմը պարբերաբար վերապատրաստվում է Իտալիայում։ Ինչպե՞ս է այս փորձը ազդում արտադրանքի որակի և ստեղծագործական մոտեցման վրա։


— Այո՛, ինչպես նշեցիք, մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում Իտալիայում, բայց ոչ միայն․ վերջին տարիներին վերապատրաստումները իրականացվում են նաև Չինաստանում։ Չինական շուկան այսօր առաջատար է տեխնոլոգիական նորարարությունների տեսանկյունից, և մեր նպատակն է մեր թիմին մոտեցնել այդ զարգացումներին, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի ժամանակակից և տեխնոլոգիապես բարելավված պրոդուկտ։


Իտալիան, ինչպես գիտենք, համաշխարհային ակնոցաձևման կենտրոններից է․ այնտեղ են գտնվում բազմաթիվ մեծ բրենդերի արտադրամասեր, և այնտեղ վերապատրաստվելը մեծ փորձ է մեր մասնագետների համար։ Նրանք հնարավորություն են ստանում ուսումնասիրելու ակնոցի ստեղծման ամբողջ պրոցեսը՝ ավանդական արհեստից մինչև դիզայնի և կառուցվածքի նրբությունները։ Տարվա ընթացքում մեր թիմը երկու անգամ պատվիրավոր առաջարկ է ստանում գործընկերներից՝ մասնակցելու այդ ծրագրերին։


Ի՞նչ ոճային առանձնահատկություններ ունեն DANZ-ի ակնոցները։


— DANZ-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք առաջարկում ենք ակնոցներ, որոնք չեն կրկնում այլ բրենդերի ոճը։ Մեր մոտեցման առանցքում կանգնած է գունային բազմազանությունը․ DANZ-ը մի քանի տարում կարողացավ փոխել այն պատկերացումը, թե ակնոցը պետք է լինի միայն սև կամ դասական։ Մենք ներկայացնում ենք լայն գունային ու ձևային ընտրանի, ինչն էլ հաճախորդներին հնարավորություն է տալիս ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի ակնոց՝ տարբեր կերպարների համար։


Ակնոցը մեր տեսլականում պարզապես տեսողության միջոց չէ․ այն աքսեսուար է, որը մի ակնթարթում կարող է փոխել ամբողջ look-ը, տրամադրությունը։ Դա փոքր, բայց շատ ազդեցիկ դետալ է, որը հաճախ դառնում է կերպարի վերջին շեշտադրումը։


DANZ-ը Հայաստանում առաջինն է, ում հաջողվել է ստեղծել ամբողջական ակնոցների արտադրություն։ Մենք ապրում ենք երկրում, որտեղ հոյակապ զարգացած են հագուստի, կաշվեղենի, զարդերի բրենդները, բայց ակնոց արտադրությունը մինչ մեզ, կարելի է ասել, գոյություն չուներ։ DANZ-ի հայտնվելով մենք այսօր կարող ենք վստահ ասել, որ Հայաստանում ոչ միայն ստեղծում են fashion, այլ նաև ակնոց ամբողջությամբ տեղական արտադրությամբ։


Որո՞նք են որակի այն չափանիշները, որոնցով DANZ-ը երբեք չի զիջում։


— Ոորակի չափանիշներից խոսելիս նախ պիտի ասեմ, որ մենք արդեն ունենք համապատասխան բոլոր սերտիֆիկացիաները ։Վերջերս ստացանք S.L. սերտիֆիկատը, որը միջազգային սերտիֆիկատը և հնարավորություն է տալիս DANZ ընկերությանը գործունեություն ծավալել Եվրոպական միության երկրներում և ապրանք կարողանալ, արտադրանքը կարողանալ արտահանել և վաճառել ցանցային օպտիկաններում և նմանօրինակ կառույցներում։ Որակի առանձնահատկություններից խոսելուց ցանկություն ունեմ նշել, որ նախ առաջին հերթին օրգանական հումքից ենք ստանում մեր ամբողջ պրոդուկտը, ինքը ցելիլուզայնացետատը, հումքը, որը որ մենք օգտագործում ենք, իսկ ցելիլուզը մենք գիտենք, որ օրգանական նյութ է և թափոնների հետ կապված հետագայում խնդիրներ չի առաջացնում։ Որակի հետ կապված համեմատական կարող եմ տանել միջազգային բրենդերի հետ, պետք է նշեմ, որ միջազգային բրենդերը ավելի շատ կենտրոնացած են հենց բրենդի անվան և բրենդի անվան վաճառքի հետ, իսկ DANZ-ի պարագայում մենք դեռևս աշխատում ենք մեր պրոդուկտի վրա, այսինքն՝ մենք վաճառում ենք համանուն բրենդի պրոդուկտը, բայց առաջին հերթին փորձում ենք վաճառել հենց որակյալ պրոդուկտ, այլ ոչ թե պրոդուկտի անունը։ Սա կարևոր հանգամանք է, որ թույլ է տալիս մեզ ավելի մեծ, էսպես ասած, շուկա ընդլայնվել և առաջին անգամ, երբ որ մարդ տեսնում է, շոշափում է, հասկանում է, որ առանձնահատկությունները իրականում բավականին շատ են, թերևս որակի առումով։