Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Gugark Camp - հարցազրույց ընկերության մարքեթինգի ղեկավար՝ Լիլիթ Խանամիրյանի հետ

article image
11.12.2025

Վերջերս Հայ Գործարարների Ասոցիացիան վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Gugark Camp" ընկերության ընկերության մարքեթինգի ղեկավար՝ Լիլիթ Խանամիրյանից։

______________________________________

Gugark Camp-ն արդեն դարձել է երեխաների սիրելի ամառային ուղղություններից մեկը։ Կպատմե՞ք՝ ինչպես ծնվեց ճամբարի գաղափարը, ի՞նչ արժեքներով։


- Գուգարք ճամբարը հայ երեխաների սիրելի ամառային հանգստի վայրն թերևս1958 թվականից։ Ճամբարը հիմնադրվել է 1958 թվականին Անդրկովկասյան երկաթուղու կողմից ՝ երկաթուղու աշխատակիցների երեխանների ամառային հանգստի համար, ասում են ՝ որ մեր ճամբարը Լոռվա սիրտն է, իսկ մեր տատիկը՝ ճամբարի հիմնադիր տնօրենը՝ Վաստակավոր մանկավարժ լուսահոգի տիկին Դանիելյանը՝ Լոռվա սրտի տիրուհն է առ այսօր։ Տարիներ առաջ ճամբարը և ճամբարի ողջ անձնակազմը պայքարում էր ճամբարը պահպաննելու համար և ի վերջո արդարությունը հաղթեց, տարիների պայքարից հետո։ Ճամբարը մասնավորեցման էր հաձնված և որպեսզի այն պահպաներ իր գործունեությունը և շարունակեր ծառայել երեխաններին մեր ընտանիքը տատիկի ՝ հիմնադիր տնօրեն տիկին Դանիելյանի գլխավորությամբ սեփականացրեց այն, և այսպես կես դարից ավել արդեն ճամբարը շարունակում է մնալ երեխանների սիրելի ամառային հանգստի վայրը։ Ճամբարի պատմության մասին կարելի է անվերջ խոսել սակայն առավել կարևոր է խոսել այն սիրո մասին, որ կա այդ վայրում , լինելով ճամբարում մեկ անգամ կարող եք զգալ այդ սերը օդում, դա մի սեր է, որ պարուրում է բոլորիս և որ այդքան շատ է, որ մենք էլ սերնդե սերունդ փոխանցում ենք և կիսվում մեր ճամբարում հանգստացող յուրաքանչյու երեխայի հետ։


Ինչո՞ւ հենց Վահագնաձոր․ ի՞նչն է այս վայրին հաղորդում այն բացառիկ մթնոլորտը, որն անհրաժեշտ է երեխաների անվտանգ, ակտիվ ուսումնական ամառը կազմակերպելու համար։


- Ինչպես արդեն ասացի ճամբարը հիմնվել է անդրերկաթուղու կողմից, այդ տարիներին երկաթուղայինների երեխանների համար ճամբարը իրականցավում էր Լոռու մարզի տարբեր վայրերում՝ Վանաձորի Թումանյանի անվան դպրոցում, Դսեղում, սակայն ճամբարը չուներ իր հիմնական հանգրվանը, և մի օր երկաթուղը Ղեկավարներից մեկը, երբ գնացքով անցնում էր “Զամարլու” կամրջի վրայով այն ժամանակ Շահալի այսօր Վահագնաձոր գյուղի միջով բարձունքից տեսնում է մի բաց դաշտ շրջապատված գեղեցիկ անտառով և հասկանում է, որ գտել է ճամբարի համար լավագույն հանգրվանը , և1958 թվականին ճամբարը Վահագնաձորի հիասքանչ անտառում բացում է իր դռները երեխաների առջև, Երբեմն շատերը նեղվում են երկար ճանապարհ անցնելուց կավ որ երեխաները հեռու են լինելու, սակայն մենք կարցում ենք որ որքան ավելի հեռու մեծ քաղաքներից և մոտ բնությանը՝ այդքան ավելի լավ։ Նույնիսկ յոթ օր անցկացնելով Լոռվա ձորում, շնչելով թթվածնով հարուստ այդ օդը, լողալով վիտամին Դ-ով հարստացած լողավազանի ջրում, արթնանալով առավոտ վաղ՝ հիանալով ամեն օր չկրկնվող մշուշոտ տեսարանով կարելի. Է ձմեռվա համար իմունիտետի մի լավ պաշար կուտակել։Եվ արդյո՞ք կարելի է պատկերացնել առավել չքնաղ վայր քան Լոռու ձորը։

Այդ օրվանից առ այսօր չի եղել ոչ մի ամառ, որ ճամբարում չհնչի մեր նշանաբանը՝ Ճամբարը մեր տունն է մենք ենք նրա տերը։


Ճամբարը նախատեսված է 7–17 տարեկանների համար։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ կան տարիքային խմբերի ծրագրերում, և ինչպե՞ս եք ապահովում, որ յուրաքանչյուր մասնակից ստանա իրեն համապատասխան փորձառություն։


- Նախ նշեմ, որ ճամբարը պահպանել է ճամբարական լավագույն ավանդույթները՝ արդիակնացնելով և այս սերունդի հանմար առավել հետաքրքիր դարձնելու համար։ Համեմատելով նույնիսկ 5 կամ 10 տարի առաջ ճամբար եկող երեխաններին և այսօրվա ճամբարի երեխաների՝ հսկայական տարբերություն ենք տեսնում և անհնար է մշտապես միօրինակ ծրագրով աշխատել։ Համաճարագը մեզ տվեց ժամանակ մտածելու աշխատելու վերագնահատելու և վերագտնելու մեր աշխատանքային նոր ձևաչափը։ 2021-ին ճամբարն իր դռները բացեց նորովի արդեն որպես Գուգար սպորտային արկածային ճամբար։ Մենք մեր ճամբարը թիրախավորում ենք որպես արկածային սպորտային ճամբար և մեր ծրագիրը ամբողջովին համապատասխանում է այդ ձևաչափին։ սմարթֆոններից ու գադջեթներից կախվածություն ունեցող երեխաններին միայն սպորտն ու արկածները կարող են կտրել համացանցից ու վիրտուալ իրականությունից։ Միաժամանակ մի հերթափոխի ժամանակ հանգստանում են 7–17 երեխաներ սակայն նրանք բաժանվում են ջոկատների համապատասխան տարիքային խմբերով։ Յուրաքանչյուր հերթի համար մեր ջոկատավարական անձնակազմը ստեղծում է առանձին ծրագիր հիմքում պահպանելով Ճամբարի օրակարգը։ Մեր ճամբարի վերջին ձեռքբերումը մեր պարանայգին է, որն ունի երկու ուղի ըստ բարդության, թերևս լողավազանից հետո երեխաների սիրելի զբաղմունքն է ։ ուզում եմ նշել որ յուրաքանչյուր խաղ, քվեստ,մրցույթ նպատակաուղված է երեխաների մեջ որոշակի կարևոր հմտություններիի ամրապնդելու՝ կարգահպահություն առողջ ապրելակերպ, նպատակաուղվածություն, սկսածը ավարտին հասցնելու, ճանաչելու սեփական կարողությունները։ Մենք մեր սեփական փորձառությամբ ցույց ենք տալիս թե ինչ կարևոր է գնահատել յուրաքանչյուր պահը, և կուտակել գեղեցիկ պահեր ու հուշեր։ Սպորտը բնությունը ընկերությունը միավորում են մեզ բոլորիս։ Ցավով պիտի նշեմ որ ռոմանտիզմը այս սերնդի համար մի քիչ անհասկանելի է , գիշերային արշավի ժամանակ հիանալ աստղալից երկնքով խարույկի շուրջ երգել, հուզվել ինչու չէ նաև սիրահարվել։ Ցավով եմ ասում որ այսօրվա սերնդի համար շատ դժվար է հետաքրքիր լինելը , կյանքը այնքան արագ և գունավոր է նրանց համար , որ մեր գործը այսօր այդքանով բարդանում է , մենք պիտի ավելի արագ ու գունավոր լինենք նրանց համար։ Այսօր շատերը տարբեր տարածքներում ճամբարներ են կազմակերպում, անիմատորներ թիմ բիլդինգ խաղեր կազմակերպում , ռոբոտաշինության ու AI թրեյնինգներ կցում ծրագրին , իսկ մենք ճանաչում ենք, գտել ենք մեր ուղվածությունը՝ սպորտը արկածները և տարատեսակ թեմաներով միջոցառումները համեմում ենք սիրով հիշողություններով իմացական գիտելիքներով ու ստեղծում ենք կապ բնության հետ։


Ճամբարի փորձը ինչպե՞ս է ազդում երեխաների վրա։ Նկատո՞ւմ եք փոփոխություններ՝ ինքնուրույնություն, թիմային աշխատանք, համարձակություն, նոր հմտություններ։


- Տարբեր են և երեխաները և ծնողները ինչպես նաև իրենց պահանջները։ Կան ծնողներ ովքեր պատկերացնում են հինգ աստղանի հյուրանոց անձնական սպասարկում մաքսիմալ կոմֆորտ, կան ծնողներ ովքեր հասկանում են ինչի համար են ուզում որ երեխաները գան ճամբար, և եթե երեխան պատրաստ է ճամբարի կարգ ու կանոնին, ինքնուրույն անցկացրած օրերի, այդ երեխաներ կարողանում են մաքիմալը տանել ճամբարից, իսկ երբ դու ամենինչում տեսնում ես ինչ որ խնդիր՝ անհարմար մահճակալ, այս չեմ սիրում այն չեմ ուտում և նման այլ քմահաճ խնդիրներ՝ այդ երեխաները շատ ժամանակ են ծախսում և չեն հասցնում վայելել իրենց օրերը։ ժամանակին ճամբարի հերթափոխերն ավելի երկար էին , այդ ժամանակ ավելի լավ էր նկատվում երեխաների մեջ այդ փոփոխությունները, հիմա շատ ավելի են ջոկատավարները աշխատում իրենց հետ որպեսզի հանգստից հետո և իրենք իրենց մեջ զգան այդ փոփոխությունները և վերադառնալիս նաև տանը և դպրոցում ընկերական շրջապատում զգան ճամբարից տարած դրական ձեռքբերումները, շատերի մոտ բացահայտվում են առաջնորդի կարողությունները, շատերի մոտ բացահայտվում են տաղանդները, մյուսների մոտ սպորտային ունակությունները և այլն։ Իսկ մենք ուրախանում ենք երբ շատերը նաև վերադառնում են մեզ մոտ։ Մենք բոլորին հիշում և սպասում ենք։


Արդեն հայտարարել եք Գուգարք ամառ 2026-ի գրանցումների մեկնարկի մասին։ Ի՞նչ նորություններ կամ առանձնահատկություններ եք նախատեսել այս տարվա համար։


- Գրանցումները մենք մշտապես բացում ենք ապրիլ- մայիսին, արդեն երկու տարի է նախավաճառքով ենք սկսում, կարծում եմ այս տարի ևս մի հետաքրքիր ձևաչափ կգտնենք ։ Անցյալ տարի մենք բնապահպանական ուղվածության ծրագրեր էինք որդեգրել, այս տարի ևս կշարունակենք և կզարգացնենք, թիմային էստաֆետային խաղերի հսկայական բազա ունենք և պլանավորում ենք ավելի հետաքրքիր խաղեր ու գլուխկոտրուկներ ունենալ։ Երբ ամբողջ ճամբարը մաիժամանակ մասնակցում է քվեստին, գանձեր է որոնում , գլուխկոտրուկներ է լուծում դա շատ զվարճալի և հետաքրքաշարժ է ։ Ամենագեղեցիկ օրերից մեկը մեր ճամբարում վարդավառն է, ճամբարի ամբողջ տարածքում տարատեսակ զվարճալի ջրային խաղեր ենք խաղում փորձություններ անցնում ջրվում ու վերջում իհարկե փրփուր փարթի երգ ու պար։ Ուզում եմ առանձնահատուկ նշել մեր ճամբարի աշխատակիցների մասին, ովքեր ուղակի սիրահարված են ճամբարին և դա է մեր ճամբարի հաջողության ամենամեծ գրավականնը Մենք բոլորս ինը- տաս ամիս ապրում ենք միայն այն մտքով թե երբ է նորից գալու ճամբարի ժամանակը, մեր ջոկատավարնեը յուրահատուկ են, քիմյա կա մեր բոլորի ու ճամբարի միջև։ այդ պատճառով մեր ճամբարը տարբերվում է շատ ճամաբարներից ։ Մենք ամենինչ անում ենք սիրով ։ Ու հարկ եմ համարում նշել որ ճամբարն ուղակի բիզնես պրոյեկտ չի ճամբարը տուն է ընտանիք ընկերություն ու սեր շատ մեծ անվերապահ ՍԵՐ: