Buissup Hackathon 2023 մասնակցության պայմաններ
BUISSUP HACKATHON ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Buissup Hackathon-ի (այսուհետ՝ «Հեքըթոն») կազմակերպիչը Հայ գործարարների ասոցիացիան է (այսուհետ՝ «Կազմակերպիչ»), որը զբաղվում է միջոցառման կազմակերպման և անցկացման, ինչպես նաև միջոցառման կազմի և ժյուրիի ձևավորմամբ։
Նախագիծ – Հեքըթոնի մասնակից թիմերի աշխատանքի ընթացքում ստեղծված արդյունք:
Մասնակից - ֆիզիկական անձ, ով հանդես է գալիս իր անունից և գրանցվել է Հեքըթոնին մասնակցելու կանոններին համապատասխան: Հեքըթոնին մասնակցելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է լինի Թիմի անդամ:
Թիմ - Մասնակիցների խումբ, որոնք միավորվել են բիզնես նախագիծ ստեղծելու համար: Թիմը ձևավորում է գրանցման ընթացքում կամ Հեքըթոնի շրջանակներում։
Մենթորներ - որոշակի իրավասություններ ունեցող մասնագետներ, որոնք խորհուրդատվություն են տրամադրում մասնակիցներին տրված առաջադրանքների վերաբերյալ:
Ժյուրի - Հեքըթոնի շրջանակներում Թիմային աշխատանքը գնահատող մասնագետների կազմ, որը ձևավորվում է Կազմակերպչի կողմից:
Հաղթող – ճանաչվում է այն թիմը, որի նախագիծը ժյուրիի անդամների գնահատման արդյունքում համարվել է լավագույնը:
ՀԵՔԸԹՈՆԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ինչպես գրանցվել Հեքըթոնին՝
Մասնակիցներին Հեքըթոնին գրանցվելու համար անհրաժեշտ է համապատասխան ժամկետում լրացնել Կազմակերպչի վեբկայքում տեղադրված հայտադիմումը
Հայտադիմումը ունի երկու տեսակ՝
- Բիզնես գաղափար - այս տեսակով գրանցվում է այն մասնակիցը (ինչպես նաև իր թիմը), ով ունի բիզնես գաղափար և ցանկանում է իր թիմը համալրել անհարժեշտ մասնագետներով կամ ունի արդեն ձևավորված թիմ
- Մասնագետ - այս տեսակով գրանցվում է անհատը, ով ունի հետևյալ մասնագիտացումներից մեկը՝ մարքեթինգի մասնագետ, նախագծի ղեկավար, ծրագրավորող, դիզայներ, տեխնոլոգ, ինժիներ կամ այլ, և պատրաստ է աջակցել Բիզնես գաղափարի իրականացմանը։
Հեքըթոնի մասնակից է համարվում այն անձը, ով լրացրել է հայտադիմումի գրանցման պարտադիր բոլոր դաշտերը և ստացել մասնակցության հաստատման մասին ծանուցում իր էլ․հասցեին։
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Մասնակիցներին թույլատրվում է մասնակցել Հեքըթոնին ինչպես անհատական, այնպես էլ թիմով:
Մասնակցության չափանիշները՝
Մասնակիցները պետք է լինեն 18 տարին լրացած անձինք
Յուրաքանչյուր մասնակից կարող է լինել միայն մեկ թիմի անդամ
Մեկ թիմում մասնակիցների թիվը սահմանափակ է` ոչ պակաս,քան 1 և ոչ ավելի, քան 4 մասնակից
Թիմերի ձևավորման պահից սկսած գաղափարը պատկանում է թիմիբոլոր անդամներին
Մասնակիցները պարտադիր պետք է ներկա գտնվեն Հեքըթոնի տարածքում՝
- մարտի 24-ին 16:30 – 21:30
- մարտի 25-ին 10:00 – 23:00
- մարտի 25-ի 23:00-ից մինչև մարտի 26-ի 10:00 ընկած ժամանակահատվածում Հեքըթոնի տարածքում ներկա գտնվելը ցանկալի է
- մարտի 26-ին 10:00 – 21:00
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Լրացնելով հայտադիմումը` Մասնակիցը հաստատում է իր համաձայնությունը Կազմակերպչի կողմից գրանցման ձևում նշված անձնական տվյալների, անձնական տվյալներով ներկայացված փաստաթղթերի, այդ թվում` Կազմակերպչի կողմից նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
Գրանցվելով Հեքըթոնին մասնակիցը ազատում է Կազմակերպչին անձնական տվյալների բացահայտման հետ կապված ցանկացած պատասխանատվությունից:
Մասնակիցը, գրանցվելով Հեքըթոնին, համաձայնում է լուսանկարվել կամ տեսանյութում նկարվել, ինչպես նաև դրանք օգտագործել մեդիայում գովազդային նպատակներով՝ առանց ժամանակի և ձևաչափի սահմանափակման և առանց այդ նյութերի հետ կապված փոխհատուցման:
Մասնակիցը պարտավոր է ունենալ իր սեփական անհրաժեշտ սարքավորումները և ծրագրային ապահովումը ծրագրային արտադրանքի մշակման և դրա ներկայացման համար:
Մասնակիցը պարտավոր է պահպանել ընդհանուր կարգը և գործընկերային մթնոլորտը Հեքըթոնի վայրում, հետևել պահանջներին։ Հայհոյական և վիրավորական արտահայտությունների օգտագործումը Հեքըթոնի ընթացքում արգելված է:
Հեքըթոնի վայրում ծխելը, բացառությամբ Կազմակերպչի կողմից սահմանված հատուկ սարքավորված տարածքներում ծխելու, արգելվում է:
Արգելվում է բաց կրակի, հրավառության, պայթյունի, պիրոտեխնիկական էֆեկտների և նմանատիպ այլ սարքերի, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող գործողություններ կիրառելը:
Հեքըթոնի վայրում արգելվում է ցանկացած ալկոհոլային արտադրանքի օգտագործումը, անկախ ծավալից և ուժգնությունից, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ կամ նմանատիպ նյութերի օգտագործումը:
Արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Հեքըթոնի ընթացքում օգտագործվող տարածքների, կահույքի և սարքավորումների վնասմանը: Նյութական վնասի դեպքում Մասնակիցը պարտավոր է փոխհատուցել վնասի չափը Կազմակերպչին` համաձայն Մասնակցի և Կազմակերպչի լիազոր ներկայացուցչի կողմից կազմված Վնասի հաշվետվության:
Հեքըթոնի տարածքում Կազմակերպչի կողմից սահմանված բոլոր կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության կանոնները կատարելը պարտադիր է։ Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Հեքըթոնի անցկացման վայրում մասնակցի գույքի և սարքավորումների անվտանգության համար և խստորեն խորհուրդ է տալիս, որ նրանք ինքնուրույն վերահսկեն իրենց գույքի և սարքավորումների անվտանգությունը:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է՝
Հեքըթոնի ընթացքում մասնակիցներին ապահովել՝
Աշխատատեղ
Ինտերնետ հասանելիություն
Էլեկտրաէներգիայի հասանելիություն
Սնունդ
Անվտանգություն
Հեքըթոնին մասնակցությունն անվճար է։
ՀԵՔԸԹՈՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հեքըթոնի արդյունքների հիման վրա ժյուրին որոշում է հաղթողներին՝ ամփոփելով նախագծերի ներկայացման ժամանակ տրված բոլոր միավորները։ Արդյունքների հիման վրաբողոքարկումները չեն ընդունվում։
Կազմակերպիչը կամ ժյուրին կասկածներ ունենալու դեպքում Նախագծի ստեղծման ժամկետի վերաբերյալ, իրեն իրավունք է վերապահում մերժել Նախագծի ընդունումը գնահատման ընթացակարգին:
Հեքըթոնի արդյունքները կամփոփվեն անցկացման վայրում Հաղթողների հայտարարությամբ, որին կհետևի հաղթողների մասին տեղեկությունների տեղադրումը Կազմակերպչի բոլոր հարթակներում:
Մրցանակների մասին տեղեկատվությունը տեղադրված է Կազմակերպչի կայքում: Բացի վերանշված մրցանակներից, Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում պարգևատրել իրենց կողմից ընտրված թիմերին:
Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մրցանակը հաղթող ճանաչված թիմի մասնակիցների միջև բաշխման համար: Մրցանակը բաշխվում է Թիմի անդամների միջև՝ նրանց միջև համաձայնությամբ, ինքնուրույն՝ առանց Կազմակերպչի մասնակցության:
Հաղթողի պարգևը, որը ձևավորվել է Հեքըթոն-ի կազմակերպչի կողմից, այն է՝Buissup Global Forum 2023-ին մասնակցելու հնարավորություն, շրջանցելով հայտադիմումների դիտարկման գործընթացը։