Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Մարտի 24 - Մարտի 26
Buissup Hackathon: Cube your idea

Բաց մի´ թող հնարավորությունը, գրանցվիր Buissup Hackathon-ին ու աշխատիր նոր ստեղծվող բիզնես գաղափարների շուրջ

Հայտադիմումները բաց են

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Մարտի 24-26 կանցնի Buissup-ի արդեն երկրորդ Hackathon-ը: Միջոցառման 3 օրերի ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):


Միջոցառմանը կարող են մասնակցել, ինչպես անհատներ, ովքեր ունեն բիզնես գաղափար և ցանկանում են թիմ ձևավորել, այնպես ծրագրավորողներ, մարքեթոլոգներ, դիզայներներ կամ այլ մասնագետներ, ովքեր պատրաստ են աշխատել հետաքրքիր նախագծերի շուրջ:

Hackathon-ի ավարտին լավագույնը ճանաչված թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու Buissup Global Forum 2023–ին՝ շրջանցելով հայտադիմումների փուլը և ներգրավել ներդրումներ։

Buissup Hackathon-ի ընթացքում Դուք՝


  • եթե ունեք գաղափար, կկարողանաք Ձեր թիմ ներգրավել անհրաժեշտ մասնագետների,
  • եթե չունեք գաղափար, բայց ունեք տարբեր ոլորտների հմտություններ կկարողանաք միանալ նախընտրելի գաղափարի շուրջ և ստեղծել համատեղ նախագիծ,
  • եթե ունեք ձևավորված թիմ և գաղափարի փուլում գտնվող նախագիծ, կկարողանաք բարելավել այն և մշակել դրա prototype-ը։


ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


  • Դիմող նախագծերը պետք է պարունակեն նորարարական բաղադրիչ առնվազն հայկական շուկայի համար և լինեն կոմերցիոն։
  • Hackathon-ին կարող են դիմել ծրագրավորողներ, մարքեթոլոգներ, դիզայներներ, տեխնոլոգներ, ֆինանսիստներ և այլ մասնագետներ:
  • Ավելին


Մենթորներ
speaker
Մաննիկ Սահակյան
IMPACT SOLUTIONS ընկերության տնօրեն, IMC Armenia-ի անդամ
speaker
Ֆլորա Վարդանյան
"Origanum" ընկերության հիմնադիր
speaker
Մարգարիտա Բաբուրյան
SmartLine խորհրդատվական ընկերության փոխտնորեն
speaker
Նիկա Մանուկովա
SIGNUM խորհրդատվական ընկերության հիմնադիր
speaker
Տիգրան Պողոսյան
IMC Armenia-ի անդամ, ռիսկերի կառավարման մասնագետ
speaker
Նարեկ Ալեքսանյան
"Export Armenia" կազմակերպության համահիմնադիր
Նախագիծը Թվերով
300+
Մասնակից
40+
ժամ
50+
Մենթոր
75
նախագիծ
Կարծիքներ
Hackathon-ը շատ հարմար հարթակ է բոլոր այն երիտասարդների համար, որոնք ինչ-որ գաղափարներ ունեն և ուզում են ինչ-որ կետից սկսել:
no image
Պետիկ Կարապետյան
Hackathon-ը ճիշտ ֆորմատ է, հետաքրքիր և շատ օգտակար: Այստեղ հավաքված երիտասարդներն աջակցության կարիք ունեն, և մենթորների հետ աշխատանքը կարևոր է:
no image
Մաննիկ Սահակյան
Hackathon-ի ֆորմատն արտառոց է, Հայաստանում ամեն օր հեքըթոններ չեն կազմակերպվում, և Հայ գործարարների ասոցիացիան շատ մեծ դեր ունի երիտասարդության զարգացման գործընթացում որպես ապագա ձեռնարկատերերի:
no image
Գևորգ Գրիգորյան
Տեղակայում
O₂ Գարդենս, Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց 2/8, Երևան, ՀՀ