Մայիսի 19 - Մայիսի 20
Բիզնես այց
դեպի Կիպրոս
դեպի Կիպրոս
Մայիսի 19-20-ը հայ ործարարների համար կազմակերպվում է բիզնես այց դեպի Կիպրոս։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 6-ը լրացնել հայտադիմումը:
Բիզնես այցի մասին
Մայիսի 19-20-ը Հայ Գործարարների Ասոցիացիան, համագործակցելով Successful Leaders Club-ի հետ, կազմակերպում է բիզնես-այց դեպի Կիպրոս (Լիմասոլ)` «Կիպրոս–Հայաստան. համատեղ ընկերությունների և փոխադարձ ներդրումների հեռանկարները» խորագրով բիզնես հանդիպման շրջանակներում:
Միջոցառման հիմնական նպատակն է հայ–կիպրական գործարար համագործակցության նոր հնարավորությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են՝
- ոլորտային և թիրախային B2B հանդիպումներ,
- քննարկումներ Կիպրոսի ներդրումային կոնգրեսի 20–25 պատվիրակների հետ,
- անհատական B2B հանդիպումներ հայ գործարարների համար՝ ըստ նախապես ուսումնասիրված հետաքրքրությունների և ոլորտների։
Բիզնես այցը նախատեսված է այն գործարարների համար, ովքեր՝
- փնտրում են նոր հնարավորություններ համագործակցության և համատեղ բիզնեսի ստեղծման ուղղությամբ,
- հետաքրքրված են Կիպրոսի շուկայի հնարավորություններով և ներդրումային միջավայրով,
- ցանկանում են ընդլայնել միջազգային գործընկերների ցանցը։
__________
Այցին մասնակցությունն անվճար է, մասնակիցներն իրենք են հոգում վիզայի, կացության և տեղափոխման ծախսերը, որոնք կազմում են` մոտ 500€։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 6-ը լրացնել հայտադիմումը։
Գործընկերներ
Գրանցվել