դեպի Կիպրոս
Մայիսի 19-20ը կկայանա բիզնես այց դեպի Կիպրոս։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 6-ը լրացնել հայտադիմումը:
Մայիսի 19-20 Հայ Գործարարների Ասոցիացիան, համագործակցելով Successful Leaders Club-ի հետ, կազմակերպում է բիզնես-այց դեպի Կիպրոս (Լիմասոլ)` «Կիպրոս–Հայաստան. համատեղ ընկերությունների և փոխադարձ ներդրումների հեռանկարները» խորագրով բիզնես հանդիպման շրջանակներում:
Միջոցառման հիմնական նպատակն է հայ–կիպրական գործարար համագործակցության նոր հնարավորությունները:
Այցի ընթացքում սպասվում են ոլորտային և թիրախային B2B հանդիպումներ, իսկ հենց միջոցառման ընթացքում քննարկումներ Կիպրոսի ներդրումային կոնգրեսի 20-25 պատվիրակների հետ:
Այցն այն գործարարների համար է, ովքեր ցանկանում են ստեղծել կամ ընդլայնել իրենց համագործակցությունները տեղի բիզնեսների հետ:
_____________________
Այցին մասնակցությունն անվճար է, մասնակիցներն իրենք են հոգում վիզայի, կացության և տեղափոխման ծախսերը, որոնք կազմում են` մոտ 500€։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 6-ը լրացնել հայտադիմումը։