Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Gotcha – հարցազրույց բրենդի հիմնադիր՝ Լենա Մարգարյանի հետ

article image
27.07.2025

Gotcha-ն այսօր Երևանում դարձել է ասիական բոբա թեյի խորհրդանիշը։ Ինչպե՞ս ծնվեց այս յուրահատուկ կոնցեպտը Հայաստան բերելու գաղափարը։


— Իրականում գաղափարը սկսվեց նրանից, որ ես ինքս դրա կարիքը ունեի։ Ես բոբա թեյի մեծ սիրահար եմ, անգամ կարող եմ խոստովանել, որ կախվածություն ունեմ։ Ստացվել էր այնպես, որ Հայաստանում բոբա թեյ չկար, և ես միայն ճամփորդելիս էի կարողանում վայելել այն, իսկ դա ինձ բավարար չէր։ Հիշում եմ՝ մի անգամ ԱՄՆ-ում էի մայրիկիս հետ, ինքնաթիռից իջնելուն պես անմիջապես շտապել եմ իմ ամենասիրած բոբա թեյի կետը և բառացիորեն ձեռքերս դողալով գնում էի։


Այդպես իմ մտքում մշտապես կար նմանատիպ կոնցեպտը Հայաստանում իրականացնելու գաղափարը։ Եկավ մի պահ, երբ զգացի՝ պատրաստ եմ։ Եվ առաջին բանը, ինչ մտածեցի՝ մեկնել Թայվան՝ բոբայի հայրենիքը։ Ցանկացա մասնակցել մաստեր-կլասի, սովորել՝ ինչպես են պատրաստում իսկական բոբա թեյը, որովհետև եթե ինչ-որ բան սկսում եմ, պետք է այն անեմ շատ լավ։ Ուղղակի բացել կետը՝ մեկ բան է, իսկ իսկապես որակյալ նախագիծ ստեղծելն արդեն լուրջ նախապատրաստություն է պահանջում։ Մեկնեցի, սովորեցի և վերադարձա մեծ գիտելիքներով։ Արդեն կար պրոդուկտը, ժամանակն էր մտածել բրենդի մասին։


Աշխարհում տենդենց կա, որ նույնիսկ բոբա թեյի հայտնի միջազգային անունները առանձնապես ուշադրություն չեն դարձնում դիզայնին։ Բայց ես, որպես ճարտարապետ-դիզայներ, վստահ էի, որ պետք է ստեղծել ոչ միայն համեղ, այլև գեղագիտական առումով հաճելի միջավայր։ Այսինքն՝ թե՛ ըմպելիքը, թե՛ սրահի դիզայնը պետք է լինեին գեղեցիկ ու հավասարապես կարևոր, որպեսզի մարդը Gotcha մտնելիս ստանար ոչ միայն համեղ բոբա թեյ, այլև էսթետիկ և դրական փորձառություն։


Gotcha-ն ունի 8 մասնաճյուղ և ավելի քան 5 միլիոն վաճառված բաժակ։ Ինչպե՞ս հաջողվեց այսքան կարճ ժամանակում հասնել նման ցուցանիշների։


— Արդեն խոսեցինք պրոդուկտի որակի մասին։ Կարծում եմ՝ մեր հետևողական վերաբերմունքն է թե՛ պրոդուկտի, թե՛ բրենդի հանդեպ, որ բերեց այս արդյունքին։ Մենք արդեն հինգ տարի շուկայում ենք, և մեր բոբա թեյը առաջին օրվանից մինչև այսօր չի կորցրել իր համն ու որակը։


Բացի դրանից, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում սպասարկման մշակույթին։ Մեր հյուրերը (մենք հաճախորդ չենք ասում՝ հյուր ենք ասում) մեր ընտանիքի մի մասն են։ Ամեն այցը մեզ համար մի փոքր փորձառություն է։ Այս ամենի արդյունքում ձևավորվել է մեծ համայնք՝ “Gotcha Fam”։ Մեր հյուրերը սիրելով մեր բրենդը՝ իրենց ընկերներին են բերում։ Եվ հենց այդ սիրահարված հանրությունն է դարձել մեր տարածման շարժիչ ուժը։


Ինչպե՞ս եք ընտրում նոր բացվող մասնաճյուղերի տեղը։


— Մասնաճյուղի տեղը շատ ավելի կարևոր է, քան թվում է։ Եթե մեգապոլիսներում պետք է խորը շուկայի վերլուծություն անել, ապա Երևանի պարագայում որոշ դեպքերում առաջնորդվել ենք ինտուիցիայով՝ զգալով, թե որքանով է տվյալ վայրը “խոսում” Gotcha-ի լեզվով։ Կարևոր է, որ մեր հաճախորդը ապրի տվյալ համայնքում, շրջվի այդ փողոցով։ Այս սկզբունքով ենք ընտրել ներկայիս բոլոր տեղերը։ Բայց տարածման համար ունենք հստակ ռազմավարություն, որը այս պահին դեռ չեմ կարող բացահայտել։


Որպես կին գործարար՝ ի՞նչն էր ամենաբարդը այս նախաձեռնության սկզբում, և ի՞նչն է Ձեզ ոգեշնչել շարունակելու։


— Չեմ սիրում դասական մոտեցումը, որ կնոջ համար ավելի բարդ է։ Ցանկացած գործարար բարդությունների է հանդիպում, անկախ սեռից՝ կին թե տղամարդ։ Դրանք կարող են լինել բարդ որոշումներ կայացնելը, ճգնաժամերից ճիշտ դուրս գալը և այլն։ Իմ դեպքում հիմնական մարտահրավերը «work-life balance»-ի պահպանումն է, հատկապես ընտանիքի հետ համադրելու հարցում։ Իրականում դա երբեք իդեալական հավասարակշռություն չի լինում։


Ո՞րն է հաղթում։


— Խոսքը հաղթելու մասին չէ։ Ուղղակի գիտեմ՝ եթե ընտրել եմ այս ճանապարհը, պետք է պատրաստ լինեմ, որ դժվար է լինելու։ Ինչ-որ պահի մեկը մյուսի հաշվին տուժում է։ Բայց այդ անկատար հավասարակշռության մեջ ես ինձ լավ եմ զգում։


Ինչպե՞ս ծնվեց Gotcha անվանումը, և ինչ իմաստ է այն կրում։


"Gotcha" անունը ես եմ մտածել, որոշել, ինչու gotcha, որովհետև «i gotcha = I got you» անգլերենով ավելի սլենգ խոսաքցական լեզվով նշանակում է, որ ես «բռնեցի քեզ, քո միտքը», կամ «ես քո մեջքի ետեվում կանգնած եմ» երկնակի իմաստ կա, կամ «cha» չինաարեն թեյ է նշանակում, ինչպես ասեցի Թայվանը բոբայի հայրենիքն է, հետավաբար «ես ունեմ թեյ» նմանատիպ բառախաղի հետ էլ համնկավ։ Անվան ընտրության առումով շատ երկար էի մտածում,անգամ ես մինջև բռենդինգի ընկերթյանը դիմելը արդեն ոնեի մտածած անունը, բայց իրենց ասում էի դուք էլ ինձ առաջարկներ տվեք, միգուցե ինձ ավելի դուր գա, բայց կանգնեցի gotcha-ի վրա։


Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում շարունակել այս գործը։


- Պետք է չվախենալ բարդ լինելու պիտակից և ուղղակի շարունակել անել այն, ինչ դու սիրում ես։ Իսկ ոգեշնչման աղբյուր շատ տարբեր բաներ կարող են լինել, օրինակ անգամ փողոցում անցորդի ձերքում որ տեսնում եմ Gotcha-ի բաժակ, դա ինձ կարող է այնպիսի ոգեշնչման աղբյուր լինել, որ ես ավելի մեծ եռանդով շարունակեմ իմ աշխատանքը։ Ցանկացած դրական feedback, ցանկացած հյուրի ժպիտ. նման փոքր բաներում ես գտնում եմ մեծ ոգեշնչման աղբյուր ու ամենակարևորը հենց մեր աշխատանքի արդյունքը տեսնելն է երևի ամենամեծ շարժիչ ուժնը, երբ ես տեսնում եմ լավ արդյուք ու հասկանում եմ, որ ճիշտ տեղում եմ ու ճիշտ պահին անում եմ այն, ինչ ճիշտ է իմ հյուրի համար։


Ի՞նչ նորույթներ եք պատրաստվում ներկայացնել մոտ ապագայում։


- Նորույթներից կարող եմ ասել այն, որ մի քանի օրից արդեն կլինի  նոր ամառային մենյուն, որը լինելույ է ոչ պակաս հետաքրքիր, քան մեր գարնանային մենյուն: Իսկ եթե միքիչ ավելի առաջ անցնեմ, հուլիս ամսին սպասվում է մեր նոր կոնցեպտի, առաջինը իր տեսակով, «and more» կոնցեպտի բացումը։ Ինչ՞ու «and more» սկսեմ մի քիչ այդտեղից, եթե նկատել եք Gotcha-ի headline boba tea and much more է, այսինքն Բռենդը ստեղծելիս մտքիս կար, որ ինքը տարծվելու է, և միայն boba tea չի լինելու և հիմա արդեն եկել է պահը, որ ինքը լինի “and more”: Այստեղ լինելու է նաև խոհանոց, բացի gotcha-ի հիմնական մենյուից ունենալու ենք խոհանոց, որտեղ լինելու են ամենօրյա պարզ, սննդարար, համեղ ուտելիքներ։ Եվ բացի Gotcha-ի հիմնական մենյուից «and more»-ը ունենալու է կոնցեպտուալ կարճ մենյու։


Ինչպե՞ս առաջացավ մերչի գաղափարը Gotcha-ի համար։


- Մերչի հետ կապված կասեմ, որ մեր հյուրերից շատ էին գալիս նմանատիպ առաջարկներ.- ինչ՞ու մերչ չեք անում, որովհետև մենք սիրով կկրենք Gotcha-ի մերչից ինչ-որ մի բան, և այտպես եկավ այդ միտքը. այո, հենց կարող ենք մերչ անել, մեր բռենդը ավելի տարածելու համար։