Ինչպե՞ս ծնվեց Eco Farm-ի գաղափարը։
- EcoFarm-ի գաղափարը շատ պատահական ծնվեց, երբ բիզնեսում առաջացավ խնդիր․ ունեինք հումք, որը իրացման ենթակա չէր։ Մենք զբաղվում էինք մսի արտադրությամբ, և ջայլամի ճարպը այստեղ ավելանում էր և չէր իրացվում, այսինքն՝ գոյանում էր որպես թափոն։ Այս պարագայում, երբ սկսեցինք ուսումնասիրել, թե այն որտեղ կարող ենք իրացնել, բախվեցինք շատ հետաքրքիր ինֆորմացիայի, թե ջայլամի յուղը ինչպես է դեռևս հին ժամանակներից առայսօր օգտագործվում ամբողջ աշխարհում՝ թե՛ բժշկության մեջ, թե՛ խնամքի մեջ։ Արդեն այդտեղից միտքը հղացավ ստեղծելու EcoFarm բրենդը։
Ջայլամի յուղը գեղեցկության ոլորտում համարվում է արժեքավոր և արդյունավետ բաղադրիչ։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն մաշկի խնամքի համար:
- Քանի որ ջայլամները կենդանի օրգանիզմներ են, ինչպես և մենք, այս պարագայում իրենց ճարպը շատ մոտ է մեր մաշկի լիպիդային շերտին, և մեր օրգանիզմը, մեր մաշկը այն ընկալում է որպես իրենը, քանի որ շատ մոտ է իր բաղադրությամբ։ Այն ներծծվում է և, ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր յուղերի, ներծծվելով նաև նպաստում է մաշկի ռեգեներացիային, բջիջների տրոհմանը, ինչի արդյունքում նպաստում է կոլագենի արտադրմանը։ Ինչպես նշեցի, այն նոր չէ․ շատ վաղուց, դեռևս Կլեոպատրա թագուհու ժամանակաշրջանից, վկայություններ կան, որ նա օգտագործել է ջայլամի յուղը իր խնամքի ծեսերում։ Եվ ես միշտ այստեղ ասում եմ, որ արտադրում ենք մերօրյա Կլեոպատրաների համար։
Այսօր բնական գեղեցկության միտումն արագ է զարգանում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ջայլամի յուղը դառնում նոր և հետաքրքիր միտում կոսմետիկ շուկայում։
- Ինչո՞ւ են մարդիկ գնում բնականը․ որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կյանքի միջին տևողությունը բավականին կրճատվել է հենց այն պատճառով, որ շատ քիմիական նյութեր մտան մեր կյանք։ Իսկ առաջներում, երբ չեն եղել լաբորատորիաներ, բժշկությունը շատ զարգացած չի եղել, հիվանդանոցներ չեն եղել, մարդիկ փորձի հիման վրա օգտագործել են տարբեր պրոդուկտներ և ունեցել են լավ արդյունքներ։ Ջայլամի յուղը հենց այդ պրոդուկտներից մեկն է։ Այսինքն՝ հենց այդ հրաշք էլիքսիրը իր մեջ այնպիսի ֆունկցիաներ է պարունակում, որ մեկ այլ պրեպարատների դեպքում մի քանի միջոցների միաձուլումը կարող է տալ այն արդյունքը, ինչը միակ այդ յուղը կարող է տալ մարդու համար։
Որո՞նք են այսօր ամենապահանջված պրոդուկտները ձեր կոսմետիկ շարքում։
- Մեզ համար առաջին պահանջարկ ունեցող պրոդուկտը հենց ջայլամի յուղն է՝ մաքուր ձևով։ Այն կիրառում են մազաթափությունից սկսած, դեմքի խնամքի համար, անգամ մինչև ոտնաթաթերի և կրունկների ճաքճքվածության դեպքում և այլն։ Այսպես որ, թոփ վաճառքում հենց ջայլամի յուղն է։ Երկրորդ տեղում մեր «Երիտասարդության էլիքսիր» խոնավացնող քսուքն է։ Եվ այստեղ ես մեծ հպարտությամբ նշում եմ, որ շատ հաճախորդներ իրենց միջազգային ճանաչում ունեցող թանկ բրենդների կրեմները փոխարինում են մեր փոքրիկ հրաշքով։ Շատ լավ արդյունքներ ունենք, և դրա վաճառքը գնալով աճում է։
Արդյո՞ք պլանավորում եք նոր պրոդուկտներ Ձեր կոսմետիկ շարքում։
- Այո՛, իհարկե, պլանավորում ենք զարգացում, բայց նշեմ, որ կառուցել ենք միջազգային ստանդարտներին համապատասխան մեծ արտադրամաս։ Եվ մենք շատ կարևոր քայլ ունենք այստեղ անելու, որից հետո նոր միայն կներկայացնենք նոր պրոդուկտներ։ Չեմ ուզում բացել փակագծերը, դրա մասին շուտով կիմանաք։ Բրենդի զարգացումը, իհարկե, բավականին հեռուն է իմ պատկերացմամբ։ Արդեն իսկ բավականին մեծ հայտեր ունենք արաբական շուկայից, շուտով կունենանք նաև Հալալ սերտիֆիկատը․ արդեն փորձաքննություններն ու բոլոր այդ պրոցեսները ընթանում են։ Ի դեպ, մենք շատ կարևորում ենք սերտիֆիկացումն ու որակի կառավարումը։ Ունենք նաև ամերիկյան FDA-ի սերտիֆիկացում, իհարկե, մեր ISO-ն ունենք, և շուտով, կարծում եմ, այդ սերտիֆիկատը ստանալուց հետո ավելի մեծ թափով կմտնենք արաբական շուկա։ Իսկ տեղական ու միջազգային շուկաների մասին դեռ կլռեմ․ սպասվում են հետաքրքիր բաներ։