Mornin’ muesli նախագիծը մի ափսեի մեջ է հավաքել չրերը, առողջությունն ու էներգիան:
Mornin’ muesli նախագծի հիմքում ոչ միայն Հայաստանում առողջ ապրելակերպի առաջխաղացումն է, այլև արտադրական և գաստրո ոլորտներում նոր ուղղությունը: Տեղական շուկայում մյուսլիները նորություն են, բայց արդեն հասցրել են սիրվել՝ յոթ համից ոչ մեկը խանութներում երկար չի մնում:
Հեղինակները վստահ են՝ առողջ նախաճաշը՝ հարուստ վիտամիններով, միներալներով, պրոտեինով, և ամենակարևորը՝ հայկական բնական չրերով, օգտակար ու արագ սննդի ոչ մի սիրահարի անտարբեր չի թողնի, այդ թվում՝ արտերկրում:
Մյուսլին այն արտադրանքն է, որն պատրաստելու շատ ժամանակ և հմտություն չի պահանջում. պարզապես հարկավոր է խառնել այն կաթի կամ մածունի հետ և նախաճաշը պատրաստ է։ Սակայն իմպրովիզները հետաքրքիր են ոչ միայն արվեստում, այլև խոհարարության մեջ, նույնիսկ այնպիսի պարզ բանի մեջ, ինչպիսին չոր նախաճաշն է։ Mornin` muesli-ն լավ է իր բազմազանությամբ և հարուստ համային տեսականիով:
«Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է նոր գործարանի կառուցում լայնածավալ արտադրության և համաշխարհային շուկա դուրս գալու համար։