Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Կայացավ Armenian Business Forum 2024-ը

article image
29.05.2024

Կայացել է Հայ Գործարարների Ասոցիացիայի ամենամյա ամենախոշոր միջոցառումը՝ Armenian Business Forum 2024-ը

Մայիսի 25-ին կայացավ Հայ Գործարարների Ասոցիացիայի ամենամյա ամենախոշոր միջոցառումը՝ Armenian Business Forum 2024-ը՝ այս անգամ ք.Մոսկվայում։


Ֆորումը համախմբեց շուրջ 400 հայազգի գործարարների Հայաստանից և Ռուսաստանից` նոր ազդակ հաղորդելով երկու երկրների տնտեսական փոխհարաբերություններին։




Ֆորումի հիմնական նպատակն է` խթանել Հայաստանի և տարբեր երկրների միջև երկկողմ աշխատանքային միջավայրը:


Միջոցառումը բացեց Ասոցիացայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։




Միջոցառման ընթացքում ունեցանք պանելային քննարկում «Երկկողմանի ինտեգրումներ. նոր հեռանկարներ» խորագրով։


Քննարկման հիմնական նպատակն էր բացահայտել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման խոչընդոտներն ու ուղիները, ներառյալ՝ լոգիստիկ և ֆինանսահաշվարկային համակարգերի խնդիրները, համատեղ արտադրությունների հիմնման հեռանկարները և այլն։ Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց երկկողմանի հարաբերությունների զարգացման գործում սփյուռքի դերին։


Քննարկման պանելիստներն էին՝

- «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Հայ Գործարարների Ասոցիացիայի նախագահ՝ Սամվել Կարապետյանը,

- ԵԱԶԲ-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ՝ Տիգրան Սարգսյանը,

- «Avilon» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ՝ Կամո Ավագումյանը,

- Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ՝ Գարեգին Թոսունյանը։


Պանելը համակարգեց «ВЭБ РФ»-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ՝ Դանիիլ Ալգուլյանը։




Միջոցառման ընթացքում «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց խմբի վերջին 2 տարիների Հայաստանում կատարած ներդրումային նախագծերը և հետագա զարգացման ուղիները։




Ինչպես նաև, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի կողմից ներկայացվեց կառույցի 5 տարվա գործունեության արդյունքները և առաջիկա նախագծերը։