Ինչպե՞ս հաջողվեց Blue Events-ին ոչ միայն լինել Երևանում միջոցառումների կազմակերպման ոլորտի առաջիններից մեկը, այլ նաև ձևավորել յուրահատուկ կոնցեպտ, որը մինչ օրս առանձնացնում է ձեզ շուկայում։
- Blue events-ը․ դա միայն միջոցառումների կազմակերպման հարթակ չէ, այլ մի վայր, որը միավորում է բոլոր մարդկանց, արվեստը և բիզնեսները։ Ի սկզբանե լինելով նկարիչ և ներկայանալով հանրային առողջապահության ուսանող՝ ես փորձեցի իմ ստեղծագործական կողմերը համադրել՝ ստեղծելով մի բան, որի բացը զգացի իմ հասակակիցների շրջանում։ Վստահ կարող եմ ասել, որ Blue events-ը սկսվեց որպես փորձարկում, որից հետո արձագանքը այնքան մեծ էր, որ ես պարզապես պարտավոր էի այն շարունակել։
Մենք մատուցում ենք բազմատիպ ստեղծագործական ծառայություններ, որոնք համախմբում են ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա արվեստասերներին։ Բացի այդ, համագործակցում ենք հայկական արտադրող ընկերությունների հետ և ապահովում ենք ռեստորաններին մշտական հաճախորդների հոսք։
«Art experiences»՝ այսպես եք նկարագրում ձեր միջոցառումները։ Ի՞նչ է դա իրականում նշանակում հաճախորդի և մասնակիցների համար, և ինչո՞վ է տարբեր ձեր առաջարկած փորձառությունը մյուսներից։
- Մեր միջոցառումները հիանալի են այն մարդկանց համար, ովքեր ունեն բազմաթիվ հոբբիներ, ունեն quality time-ի կարիք և ցանկանում են իրենց ժամանակը դարձնել ավելի հիշարժան և տարբերվող։ Մենք առաջարկում ենք նկարիչական միջոցառումներ, օծանելիքի պատրաստման մաստեր-կլասներ, քավագործություն և ամեն ինչ, ինչ կապված է ձեռքի աշխատանքի հետ։ Դրանց հիմքում ընկած է ոչ միայն արժեք ստեղծելու գաղափարը, այլև այն, որ այդ արժեքը հետագայում կարող է վերածվել սեփական բիզնես հիմնելու։
Մենք անգամ ունեցել ենք դեպքեր, երբ մեր մասնակիցները միջոցառումներից հետո հիմնել են իրենց սեփական բիզնեսները։ Ես շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն եմ կարողացել ընձեռել մարդկանց, փորձել ամեն բան։
Այսօր հաճախորդները շատ ավելի պահանջկոտ են դարձել։ Ի՞նչ նոր լուծումներ են նրանք ուզում տեսնել միջոցառումների կազմակերպման մեջ՝ որոնք 10 տարի առաջ դեռ սովորական չէին։
- Նախ ես ուզում եմ նշել, որ դեպի բիզնես իմ քայլերը սկսել եմ դեռ 16 տարեկանում։ Այդ ժամանակվանից ի վեր ես հասկացել եմ, թե ով է իմ թիրախային լսարանը, ով եմ ցանկանում լինի իմ ապագա հաճախորդը և ինչպես պետք է ձևավորվի իմ ճանապարհը։ Այդ ժամանակվանից ի վեր ես ձևավորել եմ այն արժեքային համակարգը, որով պետք է շարժվեմ ամբողջ ընթացքում և այն, ինչով պիտի ապահովեմ ինձ, որպեսզի հաճախորդը լիարժեք գոհ լինի արդյունքից։
Այսօրվա դրությամբ մարդիկ սիրում են անհատականացված մոտեցում, սիրում են այն ամենը, ինչը իրենց մասին է։
Այսօր ոլորտը բավականին զարգացած է, բայց դեպի ո՞ւր է այն շարժվում։ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի event-շուկան առաջիկա տասնամյակում:
- Իրականում Հայաստանը զարգացող երկիր է, և այստեղ ցանկացած բիզնես առաջ է շարժվում։ Ես վստահ եմ, որ այս ոլորտը շատ մեծ հաջողությունների է հասնելու։
Իսկ ինչ վերաբերում է արդեն իմ փորձին և ապագա պլաններին՝ շատ չեմ ցանկանում բացել բոլոր մանրամասները, բայց ուզում եմ ստեղծել հնարավորություն մարդկանց նոր մասնագիտություններ ձեռք բերելու, աշխատանք ձեռք բերելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Ես իսկապես զգում եմ, որ մարդիկ այսօր ունեն դրա կարիքը․ նրանք կարիք ունեն նոր մասնագիտությունների, նոր փորձի, որոնք հետագայում կկարողանան իրենց ապահովել եկամուտով։
Մինչ օրս ես անընդհատ նամակներ եմ ստանում, թե ինչ թափուր աշխատատեղեր ունենք, երբեմն նույնիսկ առանց նշելու՝ տվյալ ոլորտի մասնագետ են, թե ոչ։ Նրանք պարզապես ցանկանում են աշխատել մեզ հետ, թիմի մի մասը կազմել։ Ուստի հիմա ինձ համար նոր նպատակ եմ սահմանել՝ բացել նոր աշխատատեղեր Հայաստանում։