Հայ Գործարարների Ասոցիացիան ընդլայնել է իր գործընկերների բազան և այժմ նպատակ ունի օգնել հայ արտադրողներին արտահանել դեպի Չինաստան։

Հայտադիմումները ամփոփվում են ամսական 2 անգամ՝ 15 և 30-ին։
- Ընկերության չափը միջին, մեծ կամ խոշոր է
- Այս պահին կատարում եք արտահանում այլ երկրներ
ԳՐԱՆՑՎԵԼՈՒ հԱՄԱՐ հԱՐԿԱՎՈՐ Է՝
Լրացնել հայտադիմումը
Կցել անգլերեն լեզվով ընկերությունը և ապրանքատեսականին ներկայացնող պրեզենտացիա
Արտահանման գնացուցակ, ԱՄՆ դոլարով
ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼԵՐԸ`
1. Ասոցիացիան դիտարկում է ստացված հայտադիմումը և կապ է հաստատում լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում։
2. Դիմորդը հրավիրվում է Ասոցիացիայի գրասենյակ ծանոթացման համար։
3. Ձեր փաթեթը ուղարկվում է Ասոցիացիայի Չինաստանի գործընկերներին։
4. Մեր գործընկերները երբ գտնում են հետաքրքրված դիտրիբյուտոր՝ ապա Ասոցիացիան կազմակերպում է ուղիղ կապը երկու կողմերի միջև, անհրաժեշտության դեպքում մասնակցում բանակցությունների գործընթացին։

Ասոցիացիան գործում է որպես համաշխարհային և հայկական բիզնես համայնքների միջև բաց երկխոսության հարթակ:
Վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքում ձևավորել է գործընկերների լայն բազա, որոնց շարքում են՝ միջազգային առևտրային և արդյունաբերական պալատներ, գործարար միավորումներ և պետական կառույցներ։
Լայն գործընկերային կապերը խթանում են արտահանումը, հեշտացնում մուտքը դեպի նոր շուկաներ, պարզեցնում բիզնես վարելու գործընթացը և բարձացնում բիզնեսի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում։