Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել Հայաստանում առկա մարկետփլեյսները որպես արտահանման այլընտրանքային գործիք։
Միջոցառման ընթացքում Հայաստանում գործող չորս ազդեցիկ մարկետփլեյսների ներկայացուցիչները ներկայացրեցին տվյալ հարթակները, խոսեցին գրանցման գործընթացի, հարթակների առևտրային հնարավորությունների և աճի տեմպի մասին, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում ոլորտի մարտահրավերներին ու դրանք շրջանցելու հնարավորություններին։
Ծրագիրը ներառում էր նաև պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի ներկայացուցիչները խոսեցին միջազգային օնլայն վաճառքի հարթակների հնարավորությունների մասին, ներկայացրեցին արդեն հաջողված հայկական ընկերությունների պատմություններ, ինչպես նաև անդրադարձան ոլորտի թրենդներին ու առաջիկա տարիների տենդենցներին։
Ներկայացված մարկետփլեյսեր`
Wildberries
Ozon
Amazon
Alibaba
Ո՞վ կարող էր մասնակցել`
Այն միջին և մեծ ընկերությունները, որոնք այժմ արտահանում են կամ ցանկանում են արտահանել
Ընկերությունների սեփականատերերը և ղեկավար անձնակազմը (միջոցառումը կրում է ռազմավարական, այլ ոչ թե տեխնիկական բնույթ)
