Հայ Գործարարների Ասոցիացիան, «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» ասոցիացիայի և Մարկե տարածաշրջանի առևտաարդյունաբերական պալատի հետ համատեղ նոյեմբերի 25-28-ը կազմակերպեց բիզնես այց դեպի Իտալիայի Մարկե տարածաշրջան (Անկոնա քաղաք)։
Պատվիրակության անդամներն էին հագուստ, կոշիկ, աքսեսուար արտադրող ընկերություններն, ինչպես նաև մուլտիբրենդ խանութները, որոնք ներկայացնում, կամ նախատեսում են ներկայացնել Իտալական բրենդեր։
Այցը նախատեսված էր տեքստիլի ոլորտի ընկերությունների համար, որոնք ցանկանում էին՝
Գտնել հումքի մատակարար՝ կտոր, կաշի և այլն
Դառնալ իտալական հագուստի, կոշիկի կամ աքսեսուարների ապրանքանիշի ներկայացուցիչ
Ներգրավել տեքստիլում կիրառվող իտալական տեխնոլոգիաներ կամ մասնագետների
Գտնել “White label” ձևաչափով արտադրող գործընկեր