Buissup Hackathon-ը անցկացվեց միաժամանակ 4 քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում։
Հուլիսի 9-10-ին Buissup-ը անցկացրեց իր առաջին Hackathon-ը: Միջոցառման 35 անդադար ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ ձևավորվեցին թիմեր, որոնք մենթորների օգնությամբ ստեղծեցին իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):
Միջոցառմանը մասնակցեցին ինչպես արդեն ձևավորված թիմեր, այնպես էլ անհատներ, որոնք գաղափար ունեն և ցանկանում էին թիմ ձևավորել՝ ներգրավելով ծրագրավորողի, մարքեթոլոգի, դիզայների կամ այլ մասնագետի: Մրցույթի ավարտին լավագույնը ճանաչված թիմերը հնարավորություն ստացան մասնակցելու Buissup Global Forum 2022–ին՝ շրջանցելով հայտադիմումների փուլը:
Միջոցառման արդյունքում ընտրված հաղթողները հնարավորություն ստացան մասնակցել Buissup Global Forum-ին՝ շրջանցելով հարղազրույցների փուլերը և մրցել ներդրումների համար։
Հաղթած նախագծերն էին՝ BrushUp, Multibox, AC/DC, Carping, «Ամարասի բարիքներ», Heimberg, Oragic և LockedIn։
Buissup Hackathon-ի ընթացքում Դուք՝
- եթե ունեք գաղափար, կկարողանաք Ձեր թիմ ներգրավել անհրաժեշտ մասնագետների,
- եթե չունեք գաղափար, բայց ունեք տարբեր ոլորտների հմտություններ կկարողանաք միանալ նախընտրելի գաղափարի շուրջ և ստեղծել համատեղ նախագիծ,
- եթե ունեք ձևավորված թիմ և գաղափարի փուլում գտնվող նախագիծ, կկարողանաք բարելավել այն և ստեղծել prototype։
Դիմող նախագծերը պետք է պարունակեն նորարարական բաղադրիչ առնվազն հայկական շուկայի համար և լինեն կոմերցիոն։
Hackathon-ին կարող են դիմել ծրագրավորողներ, մաքեթոլոգներ, դիզայներներ, տեխնոլոգներ, ֆինանսիստներ և այլ մասնագիտացում ունեցող երիտասարդներ
Մասնակցությունը խիստ 18 տարին լրացած անձանց համար է։
NULL