Հայ գործարարների ասոցիացիան և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհուրդը (HKTDC) մարտի 13-ին Երևանում անցկացրեցին «Հայաստան և Հոնկոնգ. բիզնես հնարավորություններն ու հեռանկարները 2023 թվականին» թեմայով հանդիպումը։
Միջոցառման ընթացքում գործարարներին ներկայացվեցին.
- Հոնկոնգի բիզնես հնարավորությունները և պոտենցիալը
- HKTDC գործունեությունը՝ Հոնկոնգում անցկացվող այս տարվա էքսպոները, Հոնկոնգի Առևտրի զարգացման խորհրդի ծրագրերը, ծառայությունները և նախաձեռնությունները
Միջոցառմանը մասնակցեցին փոքր և միջին բիզնեսները, որոնք նոր մատակարարներ են փնտրում Ասիայում/Հոնկոնգում և ընկերություններ, որոնք ցանկանում են մուտք գործել ասիական շուկա: Ոլորտները անսահմանփակ են՝ լոգիստիկ ընկերություններից, ֆինանսական սեկտորից և առողջապահությունից, մինչև նվերներ և հուշանվերներ, խաղալիքներ և խաղեր, զարդեր, կենցաղային ապրանքներ, տնային գործվածքներ, հագուստ, կոշիկ և նորաձևության պարագաներ, գինի, օպտիկա, բժշկական պարագաներ և սարքավորումներ, էլեկտրոնիկա և լուսավորություն:
Հոնկոնգի Առևտրի զարգացման խորհուրդը (HKTDC) հիմնադրվել է 1966 թվականին՝ խթանելու, աջակցելու և զարգացնելու Հոնկոնգի առևտուրը: Ունենալով 50 գրասենյակ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 13-ը մայրցամաքային Չինաստանում, HKTDC-ն խթանում է Հոնկոնգը՝ որպես երկկողմանի գլոբալ ներդրումային և բիզնես կենտրոն:
HKTDC-ն կազմակերպում է միջազգային ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և բիզնես առաքելություններ՝ մայրցամաքային և միջազգային շուկաներում ընկերությունների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար բիզնես հնարավորություններ ստեղծելու համար: HKTDC-ն նաև տրամադրում է շուկայի արդի պատկերացումներ և արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն հետազոտական զեկույցների և թվային նորությունների ալիքների միջոցով:
Անցկացման օր և ժամ՝ Մարտի 13 | 10:30
Անցկացման վայր՝ Armenia Marriott Hotel,
(Կոնֆերանս դահլիճ "Տիգրան Մեծ"),
Ամիրյան 1, ք.Երևան
Անցկացման օր և ժամ՝ Մարտի 13 | 10:30
Անցկացման վայր՝ Armenia Marriott Hotel,
(Կոնֆերանս դահլիճ "Տիգրան Մեծ"),
Ամիրյան 1, ք.Երևան