Համաշխարհային թվային առևտուրը շատ արագ է զարգանում: Վերջին տարիներին զգալիորեն փոխվել են առցանց գնումներ կատարող մարդկանց վարքագիծը և նախասիրությունները, ինչին նպաստում են աշխարհաքաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական տենդենցները:
Այսօր, սահմանափակելով գործունեությունը մեկ երկրի շուկայում, բիզնեսը կորցնում է իր մրցակցային առավելությունը և շատ արագ իր տեղը զիջում ժամանակակից արագ զարգացող այլ ընկերություններին:
Միջազգային շուկա դուրս գալ ցանկացող և արդյունավետ լոգիստիկ հնարավորություններ փնտրող գործարարների համար Հայ գործարարների ասոցիացիան և ՍԴԷԿ ընկերությունը ապրիլի 6-ին Երևանում անցկացրեցին «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ի՞նչպես դուրս գալ միջազգային շուկա» ֆորումը։
Հանդիպմանը մասնակցել է 150 տարբեր ոլորտների բիզնեսի ներկայացուցիչ, որոնք զբաղվում են արտահանմամբ և ներմուծմամբ և նոր լոգիստիկ ոլորտի գործընկերներ են փնտրում:
Ֆորումի ներկաներին ՍԴԷԿ ընկերությունը իր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու պրոմոկոդեր նվիրեց։
Միջոցառման թեմաներ՝
- Բիզնեսի զարգացման ռազմավարություն.գլոբալ մտածելակերպ
- Արտահանման թիմ. հմտություններ, գործիքակազմ և համակարգեր
- ԱՊՀ երկրների միջև B2B առաքումների առանձնահատկություններ
Ի՞նչ է տեղի ունեցել՝
- Կատարվել է էքսկլուզիվ առաջարկ ՍԴԷԿ ընկերության կողմից՝ ապրանքների, բեռների, փաստաթղթերի առաքումների համար
- ՍԴԷԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են ընկերության զարգացման ռազմավարությունն ու առաքման նոր ուղղությունները
- Ոչ ֆորմալ շփում, նոր գործնական ծանոթություններ