Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Փետրվարի 29
12:00
Փակ հանդիպում.
«Արբիտրաժ. առավելություններ բիզնեսի համար»

Ասոցիացիան և Արբիտրաժի և hաշտարարության հայաստանյան կենտրոնը փետրվարի 29-ին անցկացրեցին փակ տեղեկատվական հանդիպում։

event_alt

Ի՞նչ է արբիտրաժը: Արբիտրաժը Ձեր պայմանագրերի վեճերի լուծման մեթոդ է, որը հիմնականում անհրաժեշտ է` օտարերկրյա գործընկերների հետ պայմանագիր կնքելիս, միջազգային ներդրումներ ներգրավելիս, արտերկրում գտնվող գույքի տնօրինման ժամանակ, Ձեր հաճախորդների կամ մատակարարների հետ առաջացած վեճերի ժամանակ և այլն:


Ընտրելով արբիտրաժը` Դուք համաշխարհային շուկայում Ձեր ընկերությունը դարձնում եք առավել մրցունակ և գրավիչ, միևնույն ժամանակ խնայելով Ձեր ժամանակային և ֆինանսական ռեսուրսները։


Ավելին Արբիտրաժի և hաշտարարության հայաստանյան կենտրոնի մասին։

Փակ հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝


  • Արբիտրաժի կարևորությունը
  • Արբիտրաժի դերն ու ազդեցությունը բիզնեսում
  • Արբիտրաժի ազդեցությունը ներդրումների խթանման վրա
  • Արբիտրաժի առավելությունները և դրա կիրառելիության ոլորտները
  • Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը և մատուցած ծառայությունները
Տեղակայում
Արշակունյաց պող., 51 շենք, տարածք 47