Սեպտեմբերի 11-13-ը «Այբ» դպրոցում կայացավ Buissup Challenge-ը
Յուրաքանչյուր թիմ ստացել էր խոշոր ընկերության ներկայացրած իրական բիզնես քեյս նշված ուղղություններից մեկով․
- թվայնացում և արհեստական բանականության կիրառում,
- մարքեթինգ և վաճառքների զարգացում,
- հաճախորդների փորձի բարելավում,
- մարդկային ռեսուրսների կառավարում,
- ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։
Այս տարվա բիզնես քեյսերը ներկայացրեցին Ucom-ը, Dalma Garden Mall-ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։
Թիմերը 3 օր շարունակ մենթորների ու փորձագետների աջակցությամբ մշակեցին բիզնես քեյսի լուծումը և 3-րդ օրը ներկայացրեցին իրենց առաջարկներն անմիջապես ընկերությունների ղեկավարներին կամ ղեկավար կազմի անդամներին։
Լավագույն 10 թիմերը ստացան դրամական մրցանակներ։
Buissup Challenge-ը հնարավորություն էր՝
- կիրառելու մասնագիտական գիտելիքները գործնականում,
- աշխատելու տարբեր ոլորտների մասնագետների հետ,
- ստանալու առաջատար մենթորների և փորձագետների աջակցությունը,
- ծանոթանալու խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ,
- ընդլայնելու մասնագիտական կապերդ,
- լավագույն արդյունքի դեպքում՝ ստանալու դրամական մրցանակ։
Նախատեսված էին նաև թիմբիլդինգ խաղեր, ելույթներ, երեկոյան խարույկ, շատ համեղ ընդմիջումներ և եզրափակիչ փարթի՝ հայտնի դիջեյի մասնակցությամբ։