Եթե հետքրքրված եք «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում տարածքի վարձակալության պայմաններով գրեք info@armassociation.com էլ․հասցեին։
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Փետրվարի 15-ին Հայ գործարարների ասոցիացիան ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի շնորհանդեսը, որի նպատակն է հեշտացնել հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա: «Բուխտա Յուգ» հսկայական առևտրի կենտրոնի ստեղծմամբ հայ արտադրողները կկարողանան առաջնային իրավունքներով իրենց ապրանքն առանց որևէ ռիսկի վաճառել ռուսական շուկայում:
Միջոցառման ընթացքում արտադրողները հնարավորություն ունեցան ինչպես ծանոթանալու կենտրոնի հետ գործակցության մանրամասներին ու պայմաններին, այնպես էլ տեղում իրենց բիզնեսի համար համապատասխան տարածքներ ամրագրելու առևտրի կենտրոնում:
Պատկերասրահ
Տեղակայում
ք. Մոսկվա
Ներդումային ծրագրեր
Գրանցվել