Հայ Գործարարների Ասոցիացիան Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության՝ PUM-ի հետ համատեղ հուլիսի 22-ին կազմակերպեց է վեբինար - հանդիպում։
Վեբինարի ընթացքում PUM-ի տեքստիլի և ձեռագործության ոլորտի ղեկավար, միջազգային փորձագետ Գեա Էլևելդի հետ՝
- ուսումնասիրվեց տեքստիլի ոլորտի նորարարությունները և դեպի միջազգային շուկաներ ընդլայնման հնարավորությունները,
- առանձնացացվեց տեղական և համաշխարհային շուկաներում մրցունակության միտումները,
- քննարկվեց Հայաստանի շուկայի համար հիմնական հնարավորությունները ու արտահանման աճի նոր ուղիները
Վեբինար—հանդիպմանը մասնակցեցին՝
- Տեքստիլ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ
- Արտահանման պատասխանատուներ և միջազգային բիզնեսի զարգացման մասնագետներ
- Տեքստիլ արտադրության հետ կապված մատակարարողներ և գործընկերներ
- Առևտրային և տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են տեքստիլ արտահանմամբ և միջազգային շուկաների զարգացմամբ