Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Նիկա Մանուկովան՝ Buissup Hackathon նոր ձևաչափի մասին...

article image
10.11.2022

Նիկա Մանուկովան արդեն 2-րդ տարին է Buissup Global Forum-ի հիմնական մենթորներից է... Նա կարող է A-ից Z վերլուծել ձեր ընկերության բոլոր բիզնես պրոցեսները, և ընդամենը մի քանի րոպեների ընթացքում որոշել բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը: Նիկան «Signum» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, որը զբաղվում է բիզնես գործընթացների օպտիմալացմամբ:

Նիկա Մանուկովան #buissup_mentors խորագրի ներքո խոսել է Սյունիքում անցկացված Buissup Hackathon նոր ձևաչափի մասին և կիսվել Դիլիջանում անցկացված յոթօրյա ինտենսիվից իր տպավորություններով։


-Նիկա, կկիսվեք Ձեր տպավորություններով Սյունիքում անցկացված Buissup Hackathon-ից, այնտեղի երիտասարդներից և նրանց նախագծերից.

Ինչպես գիտեք, ես ղեկավարում էի Կապանում անցկացվող Buissup հեքըթոնը, որին մասնակցում էին Սյունիքից և Արցախից եկած մոտ 53 երիտասարդ, ներկայացված էր 12 թիմ, որոնցից ուղիղ կեսը Արցախից էր։ Բավականին հետաքրքիր մտքեր կային, բոլորը չէին, որ համապատասխանում էին հեքըթոնի կոնցեպտին, բայց երիտասարդների ոգևորվածությունը, պատրաստակամությունը և սովորելու ունակությունն ինձ զարմացրեցին։ Իմ համար, ի դեպ, հայտնագործություն էր, որ Կապանի Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն այդքան պատրաստված են, և ուզում են ինչ-որ մի արժեք ստեղծել, որը կզարգացնի հենց Սյունիքի մարզը։ Այսօր, Buissup Global Forum-ին մասնակցում են նաև Սյունիքի թիմերը, որոնք իրենց հետաքրքիր լուծումներն են առաջարկում ներդրողներին։ Անկախ նրանից, կանցնեն վորջին փուլ, թե չէ, մենք ունենք կարևոր նվաճում, որին կարողացանք հասնել թե' Սյունիքում, թե' հաջորդիվ իրենց հետ աշխատանքի արդյունքում։ Երիտասարդները գեներացրեցին իրենց մտքերը, զարգացնելով դրանք մենթոնրների հետ աշխատանքի արդյունքում։ Այստեղ՝ Դիլիջանում, նրանք կարողացան բերել արդեն ավարտուն նախագծեր, որոնք դուրս կգան վերջնական փիթչինգի։


- Կպատմեք Արցախի նախագծերի մասին, որքանո՞վ են դրանք խոստումնալից Ձեր կարծիքով։

Ինչ վերաբերվում է Արցախի թիմերին, մենք ունենք նաև երկրորդ տեղ գրաված թիմ, որը ցավոք չանցավ Buissup Global Forum, սակայն բավական հետաքրքիր տեխնոլոգիական լուծում էր ոչ միայն հենց Արցախում նոր արժեքներ ստեղծելու և զարգացնելու համար, այլև ավելի գրագետ ներկայացնելու Արցախը հանրությանը։ Արցախի մյուս նախագիծը, որն այսօր դուրս է գալու փիթչինգի, գիտահետազոտական կենտրոն է, թիմը բավականին լուրջ ուսումնասիրություն է կատարել, և անգամ եթե հաղթող չճանաչվեն, իրենք միևնույն է հաղթող են, քանի որ առաջարկվող նորարարական տեխնոլոգիան լուծում է ոչ միայն Արցախում ընդեղենի պարենի սուր խնդիրը, այլև կիրառելի է Հայաստանի Հանրապետության համար»։

Հավելենք, որ վերջին նախագիծը ճանաչվել է Buissup Global Forum 2022-ի հաղթողներից մեկը։