GebeCert - ապագան, որտեղ ամեն ինչ ապահով է ու հստակ, հնարավոր է

article image
18.07.2022

GebeCert-ի հիմնադիրները վստահ են, որ ապագան, որտեղ ամեն ինչ ապահով է ու հստակ, հնարավոր է:

Մարդիկ կորցնում են հավատը ապրանքների նկատմամբ կեղծարարության պատճառով: Անորակ և վտանգավոր ապրանքները վաճառվում են որպես իսկական՝ անտեսելով ուրիշների բարեկեցությունն ու անվտանգությունը: Նախագիծը կօգնի հեշտ, արագ ու հստակ սահմանել ապրանքի իսկությունը: 


GebeCert տեխնոլոգիայով ծրագրավորված չիպերը կարելի է տեղադրել ցանկացած տեսակի ապրանքի վրա: Սքանավորելով չիպը հատուկ հավելվածում, գնորդը կարող է ինքնուրույն հաստատել ապրանքի իսկությունը: Բացի այդ, հավելվածի տրամադրած տեղեկատվության միջոցով կարելի է միանգամից հասկանալ՝ արդյոք ապրանքը նախկինում բացված եղել է, թե՝ ոչ: 


GeBeCert-ն արդեն իսկ ԵԱՏՄ լավագույն թվային պլատֆորմ է ճանաչվել: Հեղինակները վստահեցնում են՝ համակարգի մեկնարկը կօգնի մոդերնիզացնել ապրանքները, ինչպես նաև զարգացնել թվային ենթակառուցվածքը թե Հայաստանում, թե ԵԱՏՄ անդամ պետություններում: