Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար

article image
05.09.2023

Այսօր Հայ Գործարարների Ասոցիացիան Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի հետ համատեղ Երևանում անցկացրեց Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։

Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ Գործարարների Ասոցիացիայի և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։

Ֆորումին ելույթ են ունեցել Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։


Միջոցառմանը ներկա գտնվեց 180 հայ և առցանց մասնակցեց 100-ից ավել իտալացի գործարարներ։


Միջոցառումն անցկացվել է "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ։