Բիզնես հնարավորություններ»
ֆորում
Հայ Գործարարների Ասոցիացիան ապրիլի 26-ին կանցկացնի «Հայաստան-Կիպրոս. Բիզնես հնարավորություններ» ֆորումը։
Միջոցառման լեզուներ՝ անգլերեն, հայերեն
Ֆորումի հիմնական նպատակն է նպաստել երկու երկրների համատեղ գործարար կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։
Ֆորումին ներկա են լինելու Կիպրական առևտրի և արդյունաբերության պալատը, Successful Business Leaders Club բիզնես ակումբի ղեկավարը, ինչպես նաև շուրջ 10 տարբեր ոլորտների ընկերությունների հիմնադիրներ։
____________________
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են կիպրական գործընկերներ-կառույցների գործունեությունն ու իրենց հետ համագործակցության ձևաչափը; Կիպրոսի բանկային համակարգի և հարկային օրենսդրության յուրահատկությունները։ Միջոցառման ավարտին հնարավոր կլինի նաև ծանոթանալ Հայաստան ժամանած կիպրական բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Միջոցառմանը կարող են մասնակցել գործարարներ՝
- ովքեր ցանկանում են իրենց արտադրանքը/ծառայությունը ներկայացնել Կիպրական շուկայում և Կիպրոսում ընկերություն հիմնադրել
- ովքեր փնտրում կիպրական մատակարարներ կամ գործընկերներ
- ում բիզնեսն արդեն ներկայացված է/աշխատում է կիպրական շուկայում և փնտրում է նոր գործընկերներ
- ովքեր դիտարկում են Կիպրոսը որպես ԵՄ արտահանման մուտքի երկիր
- հետաքրքրված են Կիպրական բանկային և հարկային օրենսդրությամբ
Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել և ստանալ հրավիրատոմս։ Տեղերի խիստ սահմանափակ լինելով պայմանավորված՝ առաջնորդությունը տրվելու է Կիպրական դելեգացիայի հետաքրքրություններին համապատասխան միջին և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին։
____________________
Անցկացման օր՝ ապրիլի 26
Գրանցումների սկիզբ՝ 10:00, միջոցառման սկիզբ՝ 10:30
Վայր՝ Holiday Inn Yerevan, Ամիրյան 2