150 մասնակից, 30 թիմ, իրական բիզնես քեյսեր, 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ և 3 օր՝ նոր փորձ ձեռք բերելու համար
Հայտադիմումները բաց են
Յուրաքանչյուր թիմ կստանա խոշոր ընկերության ներկայացրած իրական բիզնես քեյս նշված ուղղություններից մեկով․
թվայնացում և արհեստական բանականության կիրառում,
մարքեթինգ և վաճառքների զարգացում,
հաճախորդների փորձի բարելավում,
մարդկային ռեսուրսների կառավարում,
ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։
Այս տարվա բիզնես քեյսերը կներկայացնեն Ucom-ը, Dalma Garden Mall-ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։
Թիմերը 3 օր շարունակ մենթորների ու փորձագետների աջակցությամբ կմշակեն բիզնես քեյսի լուծումը և 3-րդ օրը կներկայացնեն իրենց առաջարկներն անմիջապես ընկերությունների ղեկավարներին կամ ղեկավար կազմի անդամներին։
Լավագույն 10 թիմերը կստանան դրամական մրցանակներ։ Սպասվում են նաև անակնկալ նվերներ։