Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Siana Collection – Interview with the Founder of the Company, Hayarpi Khudaverdyan

article image
Author
no img
B1 Media
06.07.2025

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Siana Collection" բրենդի հիմնադիր` Հայարփի Խուդավերդյանից։

______________________________________

image

Siana Collection-ը նորաձևությունը դիտարկում է որպես ինքնարտահայտման միջոց։ Ինչպե՞ս եք Դուք սահմանում «ոճ» հասկացությունը և ինչպես է այդ մոտեցումը արտացոլվում Ձեր հավաքածուներում։


- Siana-ն իսկապես ինքնարտահայտման հզոր միջոց է։ Մենք մեր հավաքածուներում ձգտում ենք ստեղծել հագուստ, որը միաժամանակ և՛ հարմարավետ է, և՛ ոճային։ Մեզ համար առաջնայինը այս երկուսի համադրումն է։ Երբ մարդը հագնված է հարմարավետ և միևնույն ժամանակ գեղեցիկ ու ինքնատիպ, այն արդեն իսկ դառնում է ոճ։ Մենք հետևում ենք թրենդներին, բայց դրանք ուղղակի կրկնելու փոխարեն՝ փորձում ենք դրանց հիման վրա ձևավորել Siana-ի ուրույն և ճանաչելի ոճը։


Դուք ստեղծել եք բրենդ, որը համադրում է բարձր որակն ու անհատականությունը։ Ի՞նչ մարտահրավերներ եք հաղթահարել բիզնեսը զարգացնելու ճանապարհին։


- Սկզբում որոշ չափով բացասական սպասելիքներ ունեինք և պատրաստ էինք տարբեր մարտահրավերների։ Առաջին դժվարությունը կապված էր արտադրական պրոցեսի հետ՝ դանդաղություն, նյութերի ներմուծման և լավ կտորներ գտնելու խնդիրներ։ Սակայն իրականում արդյունքը մեզ հիացրեց։ Արդեն առաջին տարում պահանջարկը գերազանցեց մեր ակնկալիքները, և տեսանք, որ Հայաստանում հետաքրքրությունն այնքան մեծ է, որ ստիպված եղանք արագ զարգացնել արտադրությունը։ Այսօր ունենք կայացած թիմ, որի հետ միասին ստեղծում ենք որակյալ և գեղեցիկ տեսականի։


Ինչպե՞ս եք զարգացնում վաճառքի Ձեր առցանց և օֆլայն ալիքները։ Ո՞ր հարթակն է ավելի ակտիվ։ Ի՞նչ ռազմավարություններ եք կիրառում շարունակական աճ ապահովելու համար։


- Այս պահին ամենաակտիվ վաճառքները տեղի են ունենում առցանց՝ հատկապես Instagram հարթակում։ Այնուամենայնիվ, օֆլայն ներկայությունն էլ շատ կարևոր է, քանի որ հաճախորդը խանութ այցելելով կարողանում է շոշափել հագուստը, տեսնել որակը, համոզվել, որ այն համապատասխանում է թե՛ գինին, թե՛ տեսքին։ Այդ կենդանի կապը հաճախորդի հետ մեզ համար շատ կարևոր է։ Միաժամանակ՝ մենք ակտիվ համագործակցում ենք ինֆլուենսերների հետ, օգտագործում թրենդային մեթոդներ՝ մեր բովանդակությունն առավել հետաքրքիր ու ներգրավող դարձնելու համար։


image

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր Instagram-յան էջի «Where and What...» ձևաչափի ազդեցությունը բիզնեսի ճանաչելիության վրա։ Հետևում ու արդյո՞ք կիրառում եք սոցիալական հարթակներում անընդհատ փոփոխվող թրենդները։


- Թրենդներին չհետևելն այսօր պարզապես անհնար է, հատկապես Instagram-ի նման հարթակներում, որոնք ունեն իրենց ալգորիթմներն ու օրենքները։ Բայց մենք միշտ փորձում ենք պահպանել մեր ինքնատիպությունը։ «Where and What...» ձևաչափը շատ սիրված է մեր հետևորդների կողմից։ Դրա միջոցով ոչ միայն ներկայացնում ենք մեր հագուստները, այլ նաև ոճավորման հնարավորություններ՝ ներգրավելով հյուրեր, որոնք սիրում են նորաձևությունը և ոգեշնչում մեր լսարանին։ Այդպես մենք պահպանում ենք մեր կապը հաճախորդների հետ՝ ինտերակտիվ ու բնական ձևով։


Ինչպիսի՞ նոր միտումներ կան 2025 թվականի հագուստի շուկայում, և ինչպես եք դրանք ադապտացնում Ձեր հավաքածուներում։


- 2025 թվականին շարունակվում են թրենդային մնալ ընդգծված իրանով հագուստները և լայն ուսերը։ Մենք նախատեսում ենք մեր աշնան և ձմեռային հավաքածուներում ներառել նոր բրդյա հագուստներ, որոնք անցյալ տարի բացակայում էին մեր տեսականուց։ Այդ հագուստները ոչ միայն նորաձև կլինեն, այլև կտրվեն բարձրորակ նյութերից՝ համապատասխանելով միջազգային առաջատար բրենդների միտումներին։ Ի դեպ, երբ թողարկեցինք մեր լյոնի հավաքածուն, սպասելիքները շատ ավելի համեստ էին, բայց այն արագ սիրվեց։ Այդ արձագանքի համար անկեղծորեն շնորհակալ ենք մեր հաճախորդներին։


Նկարագրեք հայ հաճախորդներին. արդյո՞ք նրանք պահանջկոտ են։


- Հայ հաճախորդներն իսկապես ուշադիր են։ Թեև կան տարբեր տեսակներ՝ ոմանց համար կարող է առաջնային չլինել կտորի կազմը, սակայն մեր հիմնական լսարանը մեծ ուշադրություն է դարձնում որակին։ Նրանք գնահատում են լավ կտորը, մանրուքների մշակվածությունը և ընդհանուր կերպարի ներդաշնակությունը։ Այսինքն՝ մեր հաճախորդը հաճախ գալիս է ոչ միայն հագուստ գնելու, այլ նաև վստահելու՝ թե ոճի, թե որակի առումով։