Մայիսի 25-ին տեղի ունեցավ Ասոցիացիայի ամենամյա ամենախոշոր միջոցառումը՝ Armenian Business Forum 2024-ը:
Վերջին տարիների ընթացքում միջոցառումը հասցրել է դառնալ աշխարհի հայազգի գործարարների համախմբող ամենամեծ աշխատանքային հարթակը։ Սա նոր ազդակ է Հայաստանի տարբեր երկրների հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ Սփյուռք-հայրենիք փոխհարաբերությունների համատեքստում։
Armenian Business Forum 2024-ը կայացավ Մոսկվայում և նվիրված էր հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա տնտեսական հեռանկարների ամրապնդմանը:
Համաժողովին երկու երկրներից մասնակցեցին խոշոր բիզնեսի շուրջ 400 հիմնադիրներ և առաջին դեմքեր:
Ծրագրի շրջանակներում նախատեսված էին պանելային քննարկումներ, նոր ներդրումային նախագծերի ներկայացումներ, գործարար քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ կայացած գործարարների և երիտասարդ սերնդի միջև:
Ֆորումն անցկացվել է "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ: