ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅՈՒՄ
Ասոցիացիան ստեղծվել է աշխարհի հայազգի գործարարների միջև արդյունավետ գործարար հարաբերությունների և երկկողմանի, փոխշահավետ բիզնես միջավայր ստեղծելու համար:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել Հայաստանի ու Ռուսաստանի միջև...
Իմանալ ավելին
Ո՞վ կարող է դառնալ ռեզիդենտ
Հայ գործարարը
Ռեզիդենտ կարող են դառնալ ազգությամբ հայ գործարարներ, ովքեր ունեն պաշտոնապես գրանցված բիզնես աշխահի ցանկացած երկրում։
Ընկերության ղեկավար կամ ԹՈՓ մենեջերը
Ասոցիացիայի ռեզիդենտ կարող է դառնալ գործող իրավաբանական անձի ղեկավար, կանոնադրական կապիտալի առնվազն 10%-ի սեփականատեր կամ թոփ-մենեջեր առանց տարիքային սահմանափակման։
Ասոցիացիայի Հիմնադիրներ
Ի՞նչ է տալիս ռեզիդենտությունը
Ռեզիդենտների լայն բազա
Դառնալով ռեզիդենտ Դուք կստանաք մուտք դեպի տարբեր ոլորտների հայազգի գործարարների բազա, ում կարող եք դիմել համագործակցության առաջարկներով։ Եթե նախատեսում եք մուտք գործել միջազգային շուկա, հարթակը Ձեզ թույլ կտա գտնել տարբեր ոլորտների գործընկերներ ամբողջ աշխարհից։
Ստուգված ներդրումային փաթեթներ
Հարթակը տալիս է հասանելիություն տարատեսակ ստուգված ներդրումային ծրագրերի բազային, որոնց մեջ ռեզիդենտները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները։
Փորձի փոխանակում
Ռեզիդենտների հարթակը ստեղծված է աշխարհի տարբեր ծայրերից հայազգի գործարարների միջև աշխատանքային կապերն ամրապնդելու համար։ ՀԳԱ ռեզիդենտները միշտ բաց են կիսվելու գիտելիքներով փորձի պակաս ունեցող գործարարների հետ։
մասնակցություն միջոցառումներին
Մասնակցություն ասոցիացիայի ամենամյա միջոցառումներին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։
Կապ ՌԵԶԻԴԵՆՏների հետ
Բոլոր հայազգի գործարարները կարող են դիմել համագործակցության առաջարկով կամ աջակցության խնդրանքով Հայ գործարարների ասոցիացիայի ռեզիդենտներին։ Նամակ ուղարկելու համար հարկավոր է գրանցվել հարթակում և ընտրել համապատասխան ոլորտի ռեզիդենտներին։
Պատկերասրահ
Նախագիծը Թվերով
500+
ՌԵԶԻԴԵՆՏ
10+
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
10+
ՄԻՋԱՑԱՌՈՒՄ