Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Toba։ Tower of Babel Voice Over IP Translation

article image

«TOBA»-ն ծրագրային ապահովման համակարգ է, որը ստեղծված է հեշտացնելու տարալեզու հաղորդակցությունը։ Ծրագիրը մի կողմից օգտագործում է գոյություն ունեցող մեքենայական թարգմանիչներ, իսկ մյուս կողմից՝ սեփական մեքենայական թարգմանիչներ: Համակարգը ինտերպրետատոր է, որը թույլ է տալիս իրական ժամանակում լսել, դասակարգել և թարգմանել խոսքը։ 

«TOBA»-ն, որը սպասարկում է ավելի քան 115 լեզու, շատ շուտով հասանելի կլինի սպառողին: Ծրագիրն այս պահին արդեն հասանելի է կորպորատիվ բաժանորդներին` անգլերեն֊ֆրանսերեն, ֆրանսերեն֊գերմաներեն, ռուսերեն֊անգլերեն լեզուներով։ Այն օգտագործվում է և՜ անլար բջջային, և՛ քաղաքային հեռախոսային ցանցում:


Այս պահին թիմը աշխատում է մեքենայական ուսուցմամբ լեզուների ցանկը ընդլայնելու, հավելվածը գործարկելու, ինչպես նաև բաժանորդներին անճշտության պարագայում ուղղումներ կատարելու հնարավորություն տրամադրելու ուղությամբ։