Սեպտեմբերի 4-ին Երևանում կայացել է «Ընդլայնելով բիզնես հնարավորությունները՝ Դուբայից մինչև համաշխարհային շուկա» բիզնես հանդիպումը, որի հիմնական նպատակն էր ներկայացնել Դուբայում գտնվող DMCC ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հայաստանյան բիզնեսի համար։
«ԱՄԷ-ը վեջին տարիներին առևտրային հաբ են դարձել տարածաշրջանում։ Դա կարող է մի շարք հայկական ընկերությունների համար հնարավորություն ստեղծել վեջնական արտադրանքը արտահանել Պարսից ծոցի երկրներ, որը ունի ավելի քան 56.6 մլն. բնակչություն` արտադրության վերջին փուլը իրագործելով ԱՄԷ-ում», - Գոհար Ղումաշյան, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն։
Իր ելույթում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլան կարևորել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կտրուկ աճը` նշելով որ 2024 թվականի հունվարից հունիս ամիսներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 3,69 մլրդ դոլարի:
«Ձեռք բերված ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին. Հայաստանը դարձել է ԱՄԷ-ի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում։ Այս համագործակցությունը կարևոր է ոչ միայն տնտեսական աճի, այլև մեր երկրների միջև կապերի ամրապնդման համար»,- նշեց դեսպանը։
DMCC-ի գործադիր նախագահ և գործադիր տնօրեն Ահմեդ Բին ներկայացրեց DMCC ազատ տնտեսական գոտում ռեզիդենտության առավելությունները և նշեց, որ այժմ արդեն ունեն գործող 60 հայկական ընկերություններ։
Նշենք, որ Հայ Գործարարների Ասոցիացիան արտաքին առևտուրը խթանելու նպատակով շարունակում է ընդլայնել համագործակցող երկների շարքն` այժմ կենտրոնանալով Արաբական Միացյալ Էմիրությունների վրա: Ասոցիացիան մշակում է ԱՄԷ տարբեր ազդեցիկ կառույցների հետ աշխատանքային ձևաչափեր, որոնց հնարավորությունները շուտով կներկայացվեն հայկական բիզնեսին։