Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներն ու գյուղերը. հավաքածու զբոսաշրջիկների համար

article image
14.01.2023

Գտնվելով Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում՝ Հայաստանը կովկասյան գոհար է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ, յուրահատուկ պատմությամբ, ֆանտաստիկ համեղ խոհանոցով և գեղատեսիլ լեռնային լանդշաֆտներով։ 

Մի կողմ թողեք բոլոր ուղեցույցները և հետևեք մեր քարտեզներին և ձեր ճանապարհորդության ընթացքում անպայման կհանդիպեք հյուրընկալ հայերի:


Երևան՝ պարտադիր այցելության քաղաք


Եթե սիրահարների մայրաքաղաքի մասին ասում են՝ "Տեսնեմ Փարիզը և մահանամ”, ապա խորհուրդ ենք տալիս տեսնել Երևանը և սիրահարվել կյանքին։ Երևանն իրավամբ առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքների վարկանիշում։ Երևանն հայտնի է որպես "վարդագույն քաղաք" ՝ իր ճարտարապետության մեջ օգտագործվող քարերի գույնի պատճառով, ինչով ոչ ոքի անտարբեր չի թողնում:

Երևանը հին քաղաք է, որը նույնիսկ ավելի հին է, քան Հռոմը, քանի որ հիմնադրվել է ավելի քան 2800 տարի առաջ։ Միաժամանակ, այն շատ ժամանակակից է, քաղաքը շատ բան ունի առաջարկելու իր հյուրերին ՝ գեղեցիկ սրճարաններից և ռեստորաններից մինչև պատմական թանգարաններ և օպերային թատրոն: Դուք կարող եք ընկղմվել այս երկրի հնագույն պատմության մեջ այցելելով «Մատենադարան» ձեռագրերի թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և Ծիծեռնակաբերդ (Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր)։

Հանրապետության հրապարակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Վերնիսաժի տոնավաճառ, Արարատ կոնյակի գործարան, Կապույտ մզկիթ և Երևանի օպերային թատրոն՝ ահա ամենահետաքրքիր վայրերը, որոնք արժե այցելել Երևանում շրջագայությունների ժամանակ:


Գինու գյուղ՝ Արենի


Եթե Դուք նույնպես, ինչպես մենք, չեք կարող անցնել այս արևոտ երկրի շնորհների կողքով, առաջարկում ենք այցելել Արենի։ Վայոց Ձորի մարզի այդ գյուղը հայտնի է իր խաղողի այգիներով և գինու գործարաններով։ Այն գինու սիրահարների համար Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը գյուղում տեղի է ունենում գինու փառատոն, որը մեծ իրադարձություն է զբոսաշրջիկների և հենց հայերի համար։ Աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդներ կարող են համտեսել տեղական գինիները: Այստեղ հայտնաբերվել է նաև ամենահին գինեգործարանը, որը գտնվում է Արենի-2 քարանձավում և մինչ օրս պահպանել է 6000-ամյա գինու մամլիչն ու խաղողի կորիզները։

Արենին հայտնի է ոչ միայն գինով։ Տեղի բնակիչները խեցեգործության վարպետության դասեր են անցկացնում։ Արվեստանոց կոչվող Արենիի մշակույթի տան նկուղներից մեկում կավի հետ աշխատելը Ձեզ համար հետաքրքիր փորձ կլինի։ Մի անհանգստացեք դրա գտնվելու վայրի մասին, Արենի գյուղում բոլորը ճանաչում են դրա հիմնադիր Արմինե Մաթևոսյանին։ Այնպես որ, հարցրեք ցանկացած տեղացու:

Արենի այցելելու ևս մեկ հիանալի վայր է Եղեգնաձորից ոչ հեռու գտնվող "Old Brige" (Հին կամուրջ) գինոը գործարանը։ Մոտակայքում են գտնվում Նորավանքի վանքն ու կիրճը, քարանձավները, խաղողի այգիները և շատ հետաքրքիր գինու գործարաններ։


Տաթև


Տաթևն արդեն երկար տարիներ համարվում է ամենազբոսաշրջային գյուղը, այն Սյունիքի մարզի փոքրիկ գյուղն, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր վանքով և աշխարհի ամենաերկար ճոպանուղիով։ Երբ բարձրանում եք հայտնի Տաթևի թևերով՝ Հալիձորի և Տաթևի վանքի միջև 5,7 կմ երկարությամբ ճոպանուղին, աննկարագրելի հիացմունք եք զգում։ Այս լանդշաֆտներն ու հույզերը Ձեզ հետ կմնան ամբողջ կյանքի ընթացքում: Դուք կվայելեք Որոտանի կիրճի տեսարանը 320 մետր բարձրությունից։ Ճոպանուղին ձեզ 12 րոպեում կհասցնի Տաթևի հայտնի վանք։ Նույն հեռավորությունը մեքենայով կտևի 40 րոպե։

Տաթևի վանքը գտնվում է Որոտան գետին նայող կիրճի եզրին։ Այն դարեր շարունակ եղել է կրթական և հոգևոր կենտրոն։ 14-րդ և 15-րդ դարերում վանքում էր գտնվում Տաթևի համալսարանը, որտեղ ուսանողներն ուսումնասիրում էին կրոն, արվեստ և գիտություն։ Այնտեղ էր նաև գտնվում տպագրությունը։


Գյումրի՝ հին Հայաստանի սիրտ


Մեր դայջեսթը թերի կլիներ առանց այս հնագույն քաղաքի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի։ Գյումրին հայտնի է որպես երկրի մշակութային մայրաքաղաք։ Հենց այստեղ են նկարահանել 20-րդ դարի հայկական շատ ֆիլմեր։ Գյումրին շատ գեղատեսիլ է և լեցուն պատմական ուժեղ մթնոլորտով։

Որպես մշակութային կենտրոն՝ քաղաքում կան մի քանի ուշագրավ թանգարաններ, ինչպիսիք են Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և Մհեր Մկրտչյանի թանգարանը: Գյումրիի սև տուֆից կառուցված շենքերը նրան անկրկնելի մթնոլորտ են հաղորդում։ Այս ճարտարապետական ոճը սկիզբ է առել 19-րդ դարից, երբ քաղաքը կոչվում էր Ալեքսանդրապոլ։

Գյումրիում շատ գեղեցիկ եկեղեցիներ կան։ Դրանցից մեկը Յոթ Վերք եկեղեցին է՝ Վարդանանց հրապարակի մոտ։ Խորհուրդ ենք տալիս այցելել որքան հնարավոր է շատ հայկական եկեղեցիներ, քանի որ այնտեղ պահվում են հին քրիստոնեական ձեռագրեր՝ միջնադարյան գեղանկարչության զարմանալի պատկերներով։

Չմոռանաք այցելել 1941 թվականին կառուցված հին վարսավիրանոցը, որը կգտնեք Վարդանանց հրապարակից ոչ հեռու։ Այցելելով այնտեղ կտեսնեք հին սովետական ինտերիերի ձևավորում, քանի որ այս բոլոր տարիների ընդացքում սեփականատիրջը հաջողվել է պահպանել այն հիանալի վիճակում:


Դիլիջան


Եթե դուք սիրում եք հանգիստը բնության գրկում, ապա Դիլիջանը կատարյալ վայր է ձեզ համար: "Հայկական Շվեյցարիա" — այսպես են սովորաբար անվանում Դիլիջանը երկրի հյուրերը՝ իր հիասքանչ բնության և շրջակա միջավայրի հանգստության պատճառով: Եվ հենց այդ պատճառով մենք այն ներառել ենք Հայաստանում այցելելու լավագույն քաղաքների ցանկում։

Դիլիջանը առողջարանային քաղաք է՝ շրջապատված անտառներով և լեռներով։ Բացի հայտնի ուղղություն լինելուց, այն դարձել է երկրի կրթական կենտրոններից մեկը։ Օրինակ, այստեղ գործում է միջազգային դպրոց, իսկ Կենտրոնական բանկը այստեղ ստեղծել է արժութային հետազոտությունների իր մեծ կենտրոնը։

Եթե ինչ-որ մեկին հարցնեք "Որն է Դիլիջանի ամենահայտնի վայրը", ապա կլսեք "Դիլիջանի ազգային պարկն իր Պարզ լճով"։ Սա պարտադիր այցելության վայր է։ Կարող եք նաև փորձել Zipline-ը, որն անցնում է լճի վրայով: Եթե սիրում եք բնությունը, անպայման գնացեք Դիլիջան, քանի որ կվայելեք այնտեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն։

Դիլիջանում տեղակայված են նաև մի շարք հին վանքեր։ Դրանց թվում են Հաղարծինն ու Գոշավանքը, դրանք անպայման պետք է տեսնել, եթե Ձեզ հետաքրքրում են Հայաստանի քրիստոնեական ավանդույթները։

Պահպանեք Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքների և գյուղերի մեր դայջեսթը և նշեք դրանք ձեր զբոսաշրջային քարտեզում, որպեսզի բաց չթողնեք այս գեղատեսիլ վայրերը: