Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել «Ներդրումները Հայաստանում. «բաց դռների քաղաքականություն»» ֆորումը

article image
05.04.2023

Ապրիլի 4-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել «Ներդրումները Հայաստանում. «բաց դռների քաղաքականություն»» հայ-ռուսական գործարար համաժողովը։ Համաժողովի հիմնական նպատակն էր Ռուսաստանի գործարար համայնքին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները…


Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։


Ֆորումը շարունակվեց թեմատիկ զեկուցումներով։ Միջոցառմանն ելույթ է ունեցել նաև Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, ով ներկայացրել է կառույցի գործունեության արդյունքներն ու զարգացման ռազմավարությունը։ Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել ոլորտի փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկումներ։